Տաքսու վարորդները հյուր էին գնացել

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը նոյեմբերի 25-ին՝ քաղաքացիների ընդունելության շրջանակում հանդիպել է «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ նախագահ Տիգրան Հովհաննիսյանին և մի խումբ տաքսու վարորդների։ Այս մասին հայտնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։ Նրանք ընդունելության էին գրանցվել ներկայացնելու առաջարկ, ըստ որի՝ տաքսիների լիցենզավորման համար վճարվող 12 հազար դրամ պետական տուրքից 5 հազարը վճարվի որպես լիցենզիայի գումար, իսկ մնացածը փոխանցվի հատուկ հիմնադրամին, որի միջոցները կուղղվեն բանակին, երկրի պաշտպանությանը, ազատամարտի վետերաններին։ Արթուր Առաքելյանը նշել է, որ այս դեպքում խոսքը հանրային ֆինանսների կառավարման ոլորտի մասին է, որը ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության որոշումների կայացման տիրույթում չէ։ «Տրանսպորտի նախարարությունը չի հանդիսանում առաջին այն հասցեն, որտեղ պետք է քննարկվի այս հարցը, քանի որ այդ խնդիրը ֆինանսների նախարարության տիրույթում է»,- ասաց նախարարի առաջին տեղակալը՝ հավելելով, որ այն գումարները, որոնք լիցենզավորման դիմաց վճարվում են որպես պետական տուրք, ծառայում են նաև պաշտպանության ոլորտին։ «Մենք ունենք բյուջեի մասին օրենք, որի շրջանակներում պլանավորվում և հավաքագրվում են գումարներ, որոնց մի մասը կազմում է տաքսիների լիցենզիաների դիմաց գանձվող պետական տուրքերը»,- նշել է Ա. Առաքելյանը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև տաքսի ծառայությունների մատուցման ոլորտում օրենսդրական փոփոխությունների առաջարկներին, լիցենզիաների բացակայության դեպքում տուգանքների չափերին, տեխզննության կտրոններին, առցանց տաքսի ծառայություն մատուցող ընկերությունների գործունեությանը։

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am