Դավիթ Գասպարյան. «Այդ աղբանոցի մարդիկ չեն կարող իմ գործընկերները համարվել»

ՌԴ արտաքին գործերի նախարարության հատուկ հանձնարարություններով դեսպան Էլեոնորա Միտրաֆանովան հայտարարել էր, որ նախկին ԽՍՀՄ երկրներում ռուսերենը որպես 2-րդ պետական լեզու հռչակելու անհրաժեշտություն կա: Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արծրուն Ավագյանը արձագանքել էր այս հայտարարությանը և հայտարարել, որ դրանից չպետք է խուսափել, քանի որ դա չի նշանակում, որ առաջին պետական լեզուն անտեսվելու է: «Ես դա միանգամայն դրական եմ ընդունում, մանավանդ՝ որ մեր տնտեսական և, այսպես ասած, ռազմական բազում խնդիրներով մենք կապված ենք Ռուսաստանի հետ: Մենք արդեն վաղուց աշխարհի ինչ-որ մի նահանգիկ ենք, ոչ թե նահանգ, այնպես որ ներկայիս համաշխարհային հարաբերություններն այնպես են, որ մեծ տերությունները առանց մյուս պետությունների չեն կարող գոյատևել»- ասել է Արծրուն Ավագյանը: Իր կարծիքն է հայտնել նաև բանաստեղծ, գրականագետ Արտեմ Հարությունյանը՝ ասելով, որ հարկ եղած դեպքում պետք է նաև ռուսական դպրոցներ բացվեն, քանի որ եթե Ռուսաստանի հետ կապը չլինի, մեկ րոպեում «կուլ կգնանք»: «Հայելի» մամուլի ակումբում տեղի ունեցած այսօրվա մամուլի ասուլիսի ժամանակ, երբ գրականագետ  Դավիթ Գասպարյանին խնդրեցին մեկնաբանել իր գործընկերների կարծիքները, նա ասաց, որ «այդ աղբանոցի մարդկանց նա չի համարում գործընկերներ»: «Այսպիսի առաջարկն ընդունելն անլրջություն է: Հայաստանը ոչ Ղազախստանն է, ոչ էլ Բելառուսը, որտեղ բնակչության կեսից ավելին ռուսներն են և պետական լեզուն էլ՝ ռուսերենը: Հայաստանում դա պահանջված լեզու չէ: Եթե գնաք Ծաղկաձորի գրողների տուն, կտեսնեք, որ այնտեղ երկու ռուս է աշխատում՝ Վալյան և Լյուբան: Նրանք խոսում են անթերի հայերենով և չեն թողնի, որ իրենց հետ ռուսերեն խոսեք: Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունները շատ լավ են տիրապետում հայերենին և լեզվական որևէ խնդիր չկա: Հետևաբար այդ կարգի մտայնությունները դեռ չարթնացած՝ պետք է սպանել ու խեղդել»- ասաց Դավիթ Գասպարյանը:

դիտվել է 103 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am