ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը սպառիչ պատասխանել է ԼՂ վերաբերյալ ադրբեջանցի պատվիրակի հարցին

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը հստակ պատասխան է տվել ադրբեջանցի պատվիրակի հարցին, ով փորձել է ԼՂ հակամարտությունը ներկայացնել որպես տարածքային խնդիր Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նոյեմբերի 25-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպմանը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը նշեց, որ ադրբեջանցիները ողջ նստաշրջանի ընթացքում փորձել են տպավորություն ստեղծել, թե ԼՂ հակամարտությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային հակամարտություն է և այդ մասին պատվիրակներից մեկը հարց է հղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին: ««ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պատասխանը շատ հստակ էր: Նա նշեց, որ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում չի փոխվել: ՆԱՏՕ-ն հակամարտության կարգավորմանը որևէ մասնակցություն չունի, ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափով ընթացող գործընթացը»,-ասել է Նահապետյանը: Նա հավելել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն առաջին անգամ ընդգծել է, որ ՆԱՏՕ-Հայաստան և ՆԱՏՕ-Ադրբեջան հարաբերությունները որևէ կերպ պայմանավորված չեն Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ: «Սա հստակ դիրքորոշում էր: Գլխավոր քարտուղարի պատասխանը հստակ էր և սպառիչ»,- ընդգծեց Կորյուն Նահապետյանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանի պատվիրակությունը հանձնաժողովների նիստերի ժամանակ էլ փորձեր է ձեռնարկել իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տարածել: Նահապետյանը հայտնեց, որ բանաձևերի նախագծերից մեկում Ադրբեջանի պատվիրակությունն առաջարկել է ագրեսիայի և տարածքային ամբողջականության ձևակերպումներում ներառել նաև Ադրբեջանը որպես տուժած պետություն: «Սրա կապակցությամբ մեր, գլխավոր զեկուցողի պարզաբանումներից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ նման ձևակերպումը ուղղակի խաթարելու է իրավիճակը և կարող է առաջ բերել մոտեցումներ, որոնք կարող են վնասել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավարմանը»,- մանրամասնեց Նահապետյանը՝ հավելելով, որ բոլոր պատվիրակների կողմից Ադրբեջանի պատվիրակության առաջարկը մերժվել է:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am