ՀՀԿ համագումարին հրավիրված կուսակցություններն են
ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի հաղորդմամբ՝ նոյեմբերի 26-ին տեղի է ունենալու ՀՀԿ-ի համագումար, որին մասնակցելու համար հրավիրված են ՌԴ «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը, Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը եւ Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը: ինչպես նաև կմասնակցեն հայաստանյան կուսակցությունները՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցություն, «Հայաստանի ժողովրդական ազատական միություն» կուսակցություն, «Մայր Հայրենիք» կուսակցություն, ՀՅԴ, Ազգային ժողովրդավարական միություն» կուսակցություն, «Ազգային միաբանություն» կուսակցություն, «Հզոր Հայրենիք» կուսակցություն, «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն» կուսակցություն, «Ժողովրդավարություն եւ աշխատանք» կուսակցություն, «Հայաստանի ռամկավար-ազատական» կուսակցություն, «Միացյալ ազատական ազգային» կուսակցություն, «Ռեֆորմիստներ» կուսակցություն:
