Ձախ դաշտը թափուր չի մնա ընտրություններում

Մինչ հայրենի արեւմտամետները, լիբերալները եւ պահպանողականները փակ դռների հետեւում երկկողմ եւ բազմակողմ բանակցություններ են վարում հնարավոր եւ անհնար դաշինքային ձեւաչափերի շուրջ, քաղաքական դաշտի «ձախ» հատվածում հարաբերական անդորր է։ Ի՞նչ միավորումներ են ուրվագծվում այս դաշտում։ Հարցերին պատասխանում է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ։ -«Ձախերի» դաշտում սոցիալ-դեմոկրատներն են եւ կոմունիստները։ Կոմկուսը միշտ գնացել է իր ճանապարհով՝ իր անունով է մասնակցել ընտրություններին։ Ամեն դեպքում, մենք բանակցում ենք այն քաղաքական ուժերի հետ, որոնց հետ կարող ենք միասնական ծրագիր իրականացնել, եւ առաջիկայում կհայտարարենք այդ մասին։ -Չե՞ք ուզում ասել՝ որո՞նք են այդ կուսակցությունները։ -Անուններ տալը դեռ վաղ է՝ երբ կլինեն արդյունքներ, այն ժամանակ կխոսենք։ Հետո, մենք ունենք հանրապետական խորհուրդ, որն անպայման պետք է դա քննարկի եւ հաստատի՝ միայն իմ որոշելով չէ։ -Ոչ միայն դուք՝ մյուս քաղաքական ուժերն էլ չեն շտապում բացել իրենց խաղաքարտերը։ Ձեր կարծիքով՝ ե՞րբ է հավանական դաշնակիցների անունները բացահայտելու ճիշտ ժամանակը։ -Դեկտեմբերի վերջ, հունվար, կարծում եմ, դա է դաշինքների մասին հայտարարելու ամենանպատակահարմար ժամանակահատվածը։ -Ինչո՞ւ այդքան ուշ։ Ընտրություններից երկու-երեք ամիս առաջ հայտարարելով այս կամ այն դաշինքի ձեւավորման մասին՝ դժվար չի՞ լինի հանրային գիտակցության մեջ ամրագրել այդ փաստը, բացատրել՝ միավորվում են, որ ի՞նչ անեն, եւ ձեւավորել ընտրազանգված, որը պատրաստ կլինի քվեարկել տվյալ միավորման օգտին։ -Մեր քաղաքական փորձառությունը ցույց է տալիս, որ ինչքան ուշ՝ այնքան նուշ։ Եթե հիշում եք, 1996թ. ստեղծվեց ընդդիմադիր ուժերի լայն միավորում, եւ այդ ամենը տեւեց ընդամենը 25 օր. կարճ ժամանակում ձեւավորվեց այլընտրանքային հզոր բեւեռ, որն արժանացավ ժողովրդի մեծամասնության աջակցությանը։ Հայաստանը փոքր երկիր է՝ 10 օրում կարելի է «ոտքի տալ» համարյա ամբողջ երկիրը։ Հետո, պետք է լինեն այն ուժերը, որոնք հայտնի են ժողովրդին. եթե անհայտ ուժեր գան, իհարկե՝ ժամանակ է պետք։ Իհարկե, շատ բան կախված կլինի նաեւ նրանից, թե ժողովուրդը ինչ ակնկալիքներ ունի, եւ քաղաքական ուժերն ինչպես կպատասխանեն նրա պահանջներին։ -Կարո՞ղ ենք վստահ լինել, որ «ձախ դաշտը» թափուր չի մնա այս ընտրություններում։ -Անպայման՝ որեւէ կասկած չունեմ։ Համենայն դեպս, Դեմկուսը միանշանակ մասնակցելու է ընտրություններին, ներկայացնելու է իր ծրագիրը, որն իրոք սոցիալ-դեմոկրատական է։ Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ դաշինքների ձեւավորմանը, վախենամ՝ աշխարհաքաղաքական զարգացումները հակառակ արդյունք տան. միավորումները ձեւավորվեն ոչ թե գաղափարական խնդիրների, ծրագրերի, այլ աշխարհաքաղաքական տարբեր կողմնորոշումների շուրջ։ Այդպիսի ցանկություն տեսնում եմ հատկապես այն քաղաքական ուժերի կողմից, որոնք անընդհատ գովերգում են Արեւմուտքը եւ փորձում փնովել Ռուսաստանին։ Այդ առումով, շատ ցավալի կլինի, եթե երկու այդպիսի բեւեռ ձեւավորվի, եւ պայքարը ծավալվի ոչ թե «աջերի եւ ձախերի», կենտրոնամետների եւ արմատականների, այլ հիմնականում «արեւմտամետների» եւ «ռուսամետների» միջեւ։ Ես շատ սխալ եմ համարում այդ միտումը։ Ճիշտն այն կլինի, որ քաղաքական ուժերն առաջնորդվեն Հայաստանի՝ երկրի եւ ժողովրդի շահերով, եւ այդ դեպքում որեւէ նշանակություն չի ունենա, թե որ քաղաքական ուժն իրեն աշխարհաքաղաքական որ վեկտորի հետ է ուզում կապել։ Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am