«Սա երկիրը որպես տարածք ընկալելու հարց է, իսկ բնակչությանը՝ սպասարկող անձնակազմ». Ռ. Բաբայան
Հայելի ակուբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը անդրադարձավ Հայստանում ռուսերեն լեզուն պետականացնելուն: Ըստ նրա՝ եթե անգամ հայերի քառասուն տոկոսը լիներ Հայաստանում, միևնույն է, մենք պետք է մեկ պետական լեզու ունենայինք: «Այդ հայտարարությունը վերաբերվում էր հետխորհրդային ամբողջ տարածքին, ոչ թե երկրներին, որովհետև Ռուսաստանի այսօրվա քաղաքականությունն այդ բոլոր երկրները դիտում է որպես տարածք: Այն երկրները, որոնք հստակ անկախության ուղին են բռնել, իհարկե, լուրջ չեն վերաբերվում նման հայտարարություններին: Այն երկրները, որոնք ժամանակ առ ժամանակ իրենց անկախությանը լուրջ չեն վերաբերում, մտավախելու և սարսափելու տեղ ունեն, որոշ դեպքերում նաև ողջունում են, ինչպես տեսանք մեզ մոտ մեր որոշ գործընկերների կողմից»,- ասաց նա: Նրա խոսքով՝ սա երկիրը որպես տարածք ընկալելու հարց է, իսկ բնակչությանը՝ սպասարկող անձնակազմ: «Մենք ինքներս վարում ենք այնպիսի քաղաքականություն, որ մեր արտաքին քաղաքականությունը սպասարկվող է: Եկեք անկեղծ խոսենք՝ մենք սպասարկում ենք մեր հյուսիսային հարևանի բոլոր շահերն արտաքին աշխարհում: Եթե սպասարկում ես, սպասարկի բոլոր առումներով, որովհետև դու կամավոր քեզ վրա ես վերցրել սպասավորի կոչումը»,- ասաց Ռուբեն Բաբայանը:
