Սա լեզվի հարց չէ, սա էքսպանսիայի հարց է.Ռուբեն Բաբայան
Ռուսաստանի ԱԳՆ հատուկ կարգադրությունների դեսպան Էլեոնորա Միտրոֆանովայի ՝ նախկին խորհրդային երկրներում ռուսերենին պետք է հատուկ օրենսդրական կարգավիճակ տա հայտարարությանը Հայելի ակուբում հրավիրված ասուլիսում անդրադարձավ Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը:Նա տեղեկացրեց, որ մշակույթը երբեք ագրեսիվ չի լինում: Առավել եւս հզոր ռուս մշակույթը, որովհետեւ ոչ Տոլստոյն է ագրեսիվ, ոչ Դոստոեւսկին, ոչ Չեխովը, ոչ Պուշկինը: «Սա լեզվի հարց չէ, սա էքսպանսիայի հարց է: Երկիրը ընկալել որպես տարածք, բնակչությունը որը ապրում է այս երկրում, սպասարկող անձնակազմ: Թե ինչ է սպասարկում մենք գիտենք, զորամաս, կոմունիկացիաներ: Բա սպասարկող անձնակազմը չիմանա, թե ո՞ւմ է սպասարկում: Եթե մենք ինքներս վարում ենք այնպիսի քաղաքականություն, որ մեր արտաքին քաղաքականությունը զուտ սպասարկող է»,- ավելացրեց Ռուբեն Բաբայանը:
