Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել. ՀՀԿ-ական

ՆԱՏՕ–ի Խորհրդարանական վեհաժողովի ամենամյա նստաշրջանի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Այս մասին այսօր ԱԺ-ում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ նշեց ՆԱՏՕ–ի ԽՎ–ում հայաստանյան պատվիրակության ղեկավար, ԱԺ ՀՀԿ–ական պատգամավոր Կորյուն Նահապետյանը։ Ըստ նրա՝ Չավուշօղլուն իր ելույթում խոսել է հակամարտություններից, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, եւ հայկական պատվիրակության անդամները չէին կարող համապատասխան հարցեր չբարձրացնել: «Թուրքիայի հետ հարաբերությունների կապակցությամբ մենք նշել ենք, որ Անկարան որդեգրել է «զրո խնդիր հարեւանների հետ» քաղաքականությունն այն դեպքում, երբ նրա զինված ուժերը մտել են 3 հարեւան պետությունների տարածք։ Մենք ընդգծել ենք, որ Թուրքիան բացասական դեր է խաղում ղարաբաղյան հակամարտության հարցում հատկապես ապրիլյան իրադարձություններից հետո»,– նշեց Նահապետյանը, հավելելով, որ Թուրքիայի պաշտոնատար անձինք, նրա խոսքով, նյարդային արձագանք են տվել հայ պատգամավորների հարցերին։ «Պետք է ասեմ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն աննախանձելի վիճակում էր հայտնվել։ Նա անդրադարձավ Հայոց ցեղասպանության թեմային, թեպետ մենք դրա մասին չէինք էլ հիշատակել, եւ ասաց, որ հայերն աշխարհում սուտ են տարածում։ Հաջորդ օրը՝ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարի հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադարձ կատարվեց Ցեղասպանությանը, այն փաստին, թե քանի երկիր է ճանաչել մարդկության դեմ այդ հանցագործությունը, ինչպես նաեւ ԻՊ–ի հետ Անկարայի կապերին, Սիրիայում եւ Իրաքում Թուրքիայի հասցրած ավիահարվածներին։ Թուրքական կողմը հայտարարեց, թե այդ կապերի ոչ մի ապացույց չկա այն դեպքում, երբ բազմաթիվ վկայություններ կան»,– նշեց Կորյուն Նահապետյանը։ Փայլակ Ֆահրադյան

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am