Դոնալդ Թրամփը չի հետապնդի Հիլարի Քլինթոնին

Օրերս Դոնալդ Թրամփը հանդիպում է ունեցել The New York Times պարբերականի լրագրողների ու խմբագիրների հետ: Քարոզարշավի ընթացքում Թրամփը սուր քննադատության էր ենթարկել պարբերականը՝ այն անվանելով անազնիվ և խաբեբա։ Սակայն այժմ նա ասում է, որ հարգում է և ընթերցում այն: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփն ակնարկել է, որ չի պատրաստվում Քլինթոնի մասնավոր էլեկտրոնային փոստի օգտագործման և Քլինթոնի հիմնադրամի հետ կապված գործերին ընթացք տալ: «Ես չեմ ցանկանում վնասել Քլինթոնների ընտանիքին: Նա շատ դժվարությունների միջով է անցել և շատ տառապել: Քարոզարշավը դրա վառ ապացույցն է»,- նշել է Թրամփը: Նա նաև ասել է, որ հետաքրքրված չէ Քլինթոնի գործի հետաքննության մեջ: Լրագրողների հետ զրույցում Նյու Յորքի նախկին քաղաքապետ և ապագա կառավարության հնարավոր անդամ Ռուդի Ջուլիանին ասել է, որ այս որոշումն արտոցոլում է ամերիկյան քաղաքական կյանքի բնորոշ գծերը: «Ամերիկյան քաղաքականության մեջ կա սովորություն, որ երբ հաղթում ես ընտրություններում, ապա թողնում ես անցած քարոզարշավն անցյալում: Եվ եթե նա ընդունել է այդ որոշումը, ապա դա համապատասխանում է պատմական այդ սովորույթին, երբ ամեն ինչ դրվում է մի կողմ՝ ազգը համախմբելու համար»,-ասել է նախկին քաղաքապետը: Թրամփը նախկինում քարոզարշավի ժամանակ մշտապես վիրավորել է Հիլարի Քլինթոնին՝ նրան անվանելով «խարդախ Հիլարի»: Քարոզարշավի ընթացքում անցկացված ցույցերի ժամանակ նա կանգնած լսում էր, թե ինչպես էր ամբոխը կոչ անում ձերբակալել Քլինթոնին: Նա խոստացել էր հատուկ դատախազ նշանակել, որը կհետաքննետ Քլինթոնի գործերը և անգամ նախագահական բանավեճերից մեկի ժամանակ ուղղակի սպառնացել էր բանտ նստեցնել նրան: Թրամփը նաև ասել է, որ մաքուր միջավայրը շատ կարևոր է, և կարծում է, որ կլիմայի փոփոխման և մարդկության գործողությունների միջև առկա է կապ: Նախկինում նա համաշխարհային ջերմացումն անվանել էր Չինաստանի ստեղծած խաբեություն, սակայն այժմ հետ է կանգնում՝ Միացյալ Նահանգները կլիմայի մասին Փարիզյան համաձայնագրից դուրս բերելու իր խոստումից: Հունվարի 20-ին Թրամփը, որպես նորընտիր նախագահ, կփոխարինի նախագահ Օբամային, ով նույն օրը կհեռանա Սպիտակ տնից:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am