«Իսկ չե՞ն պահանջում «Սասունցի Դավիթ» էպոսում չօգտագործել այդ անունը». Ֆ. Հայրապետյանը՝ «սասնա ծռեր»-ին

«Հնչեցվող հերյուրանքներին պատասխանելն իմ պատվից ցածր եմ համարում»,- «Հայկական Ժամանակ» թերթի լրագրողի հետ զրույցում  հայտարարեց «Սասնա ծռեր» հիմնադրամի հիմնադիր Ֆելիքս Հայրապետյանը՝ մեր խնդրանքով արձագանքելով «Սասնա ծռեր» խմբի անդամներից Մխիթար Ավետիսյանի, Պավել Մանուկյանի եւ Վարուժան Ավետիսյանի այսօր տարածված նամակ-հայտարարությանը: Հիշեցնենք, տարածված հայտարարությամբ նշված անձինք ընդգծում էին, որ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշ անդամներ քաղաքական չեզոքություն չեն պահպանում եւ կատարում են «Սասնա ծռեր» խմբավորման ապստամբական-ազատագրական գաղափարը եւ գործողությունները մերժող քայլեր, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ հիմնադրամի նման գործունեությունն այլևս ոչ միայն նպատակահարմար չէ, այլև վնասակար է ազատագրական պայքարի համար: «Ուստի, առաջնորդվելով Հայաստանի ազատագրման պայքարի գերակայություններով, ինչպես նաև նպատակ ունենալով կանխել նրա աջակիցների շրջանում հնարավոր պառակտումը, առաջարկում ենք սահմանափակվել կատարած աշխատանքով և դադարեցնել «Սասնա ծռեր» անվանմամբ հիմնադրամի գործունեությունը»,- ասվում էր հայտարարությունում: Արձագանքելով հայտարարության այս վերջին հատվածին, որ վերաբերում է անվանմանը՝ Ֆելիքս Հայրապետյանը մեր զրույցում ասաց. «Իսկ մարդիկ չե՞ն պահանջում «Սասունցի Դավիթ» էպոսում նույնպես չօգտագործել այդ անունը»: Անդրադառնալով մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին հիմնադրամի հոգաբարձուների խորհրդից Նանոր Սեֆիլյանի եւ Արմենակ Կյուրեղյանի հեռանալուն, Հայրապետյանն ընդգծեց, որ շուտով այդ հարցերին կլինի Հիմնադրամի պաշտոնական պատասխանը: Հարցրինք նաեւ, թե ի՞նչ կապ ունի ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ: Համացանցում քննարկումներ էին ընթանում, որ «Սասնա ծռեր» հիմնադրամը գովազդում է Հայրիկյանին: Այդ կապակցությամբ խոսք կար նաեւ «Ծռերի» այսօրվա հայտարարությունում: Նշվում էր, որ փորձ է արվել «Սասնա ծռեր» խմբավորման ճանաչումն ու հեղինակությունն օգտագործել նրա ծրագիրը չընդունող քաղաքական ուժի շահերը սպասարկելու համար: Այս կապակցությամբ Ֆելիքս հայրապետյանն ասաց. «Նա այնքանով կապ ունի, որ ինքը և Շահեն Հարությունյանը հայ դիսիդենտական, ազգայնական պայքարի առաջամարտիկներն են։ Իսկ Հայրիկյանը 17 տարի նաև քաղբանտարկյալ է եղել։ Այդքանը։ Ոչ ավել և ոչ պակաս։ Մեր հետ, ֆոնդի հետ՝ ոչ կազմակերպական, ոչ այլ կերպ կապված չի»։ Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» հիմնադրամում լարվածությունը սկսվել էր վաղուց: Ըստ որոշ տեղեկությունների՝ հիմնադրամի որոշ անդամներ, որոնք հիմնականում Ֆելիքս Հայրապետյանի ընտանիքից են, ծաղրական ու թունոտ գրառումներով են հանդես եկել Ծռերի եւ նրանց գաղափարակից ընկերների մասին: Սրան հաջորդեց «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արեգ եւ Սերգեյ Կյուրեղյանների հոր՝ Արմենակ Կյուրեղյանի եւ Հիմնադիր խորհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի կնոջ՝ Նանոր Սեֆիլյանի հեռացումը հոգաբարձուների խորհրդից»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am