Հյուսիսային Կորեան Հարավային Կորեա է նետել ծխած ծխախոտներ և զուգարանի թուղթ
Հյուսիսային Կորեան Հարավային Կորեայի տարածք է նետել հեղուկով լի փուչիկներ` դրանց ամրակցված քարոզչական թռուցիկներով, ինչպես նաև ծխած ծխախոտներով և օգտագործված զուգարանի թղթով: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը: Յուրաքանչյուր փուչիկի փոքրիկ պայթուցիկ սարքի ժամանակացույցով լիցք է ամրացված եղել: Դրանցից տասնյակները պայթել են: Հարակվկորեացի զինվորականները կասկածել են, որ փուչիկներում գտնվում է քիմիական կամ կենսաբանական զենք: Այս գործողությունները տեղի են ունեցել ի պատասխան Հարավային Կորեայի խստացված քարոզչության:
