ՀՀ-ում էլիտայի մեծ մասն էլ ռուսների չի տիրապետում.Նավասարդյան
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշեց, թե լեզուների դասավանդման ռեսուրսը սահմանափակ է և կրթության համար քիչ նյութական հնարավորություն է տրվում: «Հիմա հատուկ կարգավիճակ տալով մեկ լեզվին՝ մյուս լեզուները տուժելու են»,-ասաց նա և առաջարկեց վերլուծել, թե որ համալսարաններն են նախորդ տարիներին ընտրում հայ ուսանողները: «Բնականաբար գնում են ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, թեև հնարավորություն ունեն նաև ՌԴ համալսարաններ գնալ կրկին անվճար սովորելու: «Հիմա եթե նման մեծ ուշադրություն դարձվի, դա նշանակում է ռեսուրսներն են այդտեղ գնալու, իսկ դա նշանկում է, որ կորցնելու ենք այն, ինչ ունեինք մինչև այսօր: Այս խնդիրը լուրջ է և պետք չէ անտեսել: Բորիս Նավասրդյանը նշեց, թե օբյետիվ պահանջարկից ելնելով բոլոր լեզուների զարգացմանը պետք է ուշադրություն պետք է դարձվի: Միեւնույն ժամանակ Բորիս Նավասրադյանը նշեց, թե իրողություն է, որ ռուսերենի իմացության պահանջարկը ՀՀ-ում բարձր է , բնական պորցեսների շրջանականերում: <Բայց եթե մարդիկ ուզում են, գիտեն, որ կարիերա անելու համար այդ լեզուն է պետք, ինչպես սովետական շրջանում էր, պետք է գնան սեփական նախաձեռնությամբ սովորեն, բայց երբեք օրենսդրական որոշմամբ չպետք է մտցրել>,- նշեց Նավասարդյանը: Ըստ նրա, դիմադրությունն ուժեղ է իշխանական շրջանակներոմ էլ նույնիսկ, թեև քողարկված , քանի որ ՀՀ-ում էլիտայի մեծ մասն էլ ռուսների չի տիրապետում, և չեն ցանկանա պարտադրված լինեն ոչ բարենպաստ մրցակցային պայամանններում հայտնվեն:
Փայլակ Ֆահրադյան
