Վահրամ Մարտիրոսյանը պատրաստ է անգամ զենքով պայքարի դուրս գալ
Ռուսաց լեզուն պետական լեզու դառնալու շուրջ քննարկումները շարունակվում են: Ոլորտի մասնագետները խիստ քննադատության են ենթարկում: Գրող Վահրամ Մարտիրոսյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսին «լավ խորհուրդ ուներ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին, որ ՀՅԴ կուսակցության մեջ հայտարարի առաջին կուսակցական լեզու: «Թող կլոր տարի անցնեն ռուսերենով պարտադիր դասընթացներ և 1920 թ-ի պատմությունը ռուսերնով սովորեն՝ ըստ Քաջազնունու, թե ինչպես են ռուսները Ադրբեջանի հետ միասին ձեռք ձեռքի տված գրավում հայկական տարածքը տարածքի հետևից, և ամբողջ խայտառակ պատմությունը թե ինչ խաղ խաղացին իրենց գլխին»,-ասաց նա: Վահրամ Մարտիրոսյանը նշեց, թե ոուսերեն արդեն իսկ ունի երկրորդ լեզվի կարգավիճակ: Ըստ նրա, ոչ մի այլ երկրում ռուսական այսքան շատ ալիք չի սփռվում, ինչպես ՀՀ-ում է: «Գնանք կինոթարոն, տեսեք, որևէ ֆիլմ կա, որ ռուսրեն լեզվով չի ցուցադրվում, հեռուսաալիքներով ռուսերեն է, այդպիսի շռայլություն ցուցաբերվում է ռուսերինի հանդեպ, ոչ մի այլ երկներում չկա, նույնիկ միջին ասիական երկրներում»,-ասաց նա: Իսկ եթե պետական լեզու ընդունվի, գրողը նշեց, թե չի կարծում, որ դրան կգնան ՀՀ իշխանությունները, բայց հակառակ դեպքում ինքն այն մարդն է, որ պատրաստ է նույնիսկ զենքով պայքարել դրա դեմ: Վահրամ Մարտիրոսյանը նշեց, թե պետք չէ չափազանցնել, բայց արժե զգույշ լինել: «Հետո լավ առիթ էր, ահագին մարդիկ ծակուծուկերից դուրս եկան, որ ասում են, թե բայց ինչի չէ, ինչն էլ խագարում»,-նշեց նա: Հիշեցնենք, որ թեև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հայտարարել էր, թե չի կարող ռուսաց լեզուն պետական լեզու դառնալ, բայց միաժամանակ ասել էր, թե ռուսերենը իսկապես կստանա մեկ այլ՝ ավելի բարձր կարգավիճակ։ «Բացի զուտ ռուսաց լեզու առարկայից, մի շարք այլ առարկաներ նույնպես այդ լեզվով կդասավանդվեն, ինչպես օրինակ ռուս գրականություն, Ռուսաստանի աշխարհագրության»,-ասել էր նա: Փայլակ Ֆահրադյան
