Սադոյանի որդու համար երաշխավորել են Վազգեն Մանուկյանն ու Շավարշ Քոչարյանը
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը և ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը երաշխավորել են Հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանի՝ Սարի թաղի անկարգությունների գործով կալանավորված որդու՝ Արեգ Սադոյանի համար։
«Իրավունք»-ի փոխանցմամբ այս մասին դատարանում հայտնել է Սադոյանի պաշտպան Վարդան Սուռնաչյանը։
Թերթը նշել է, որ Արեգը մեղադրվում է Սարի թաղի զանգվածային անկարգությունների ընթացքում ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։ «Իսկ մյուս մեղադրյալները, որոնց հայրերը նման հին ընկերներ չունեն, կմնան առանց երաշխավորների», - գրել է «Իրավունք»-ը:
