Լյուդմիլա Սարգսյանին դուրս են թողել ԲՀԿ ցուցակից
ԱԺ ընտրություններին ընդառաջ ցուցակների շուրջ փոթորկումները սկսվել են։
ԲՀԿ-ում իրավիճակն ավելի սրված է, քանի որ մինչ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձի վերաբերյալ հայտարարությունները, արդեն իսկ որոշ ուրվագծումներ տեղի էին ունեցել։ Այդ ցուցակում տեղ էին գտնել ինչպես ԲՀԿ-ն լքած, ապա մտքափոխված պատգամավորներ, այնպես էլ այլ խմբակցություններ լքածներ։ Վերջիններիս շարքում էին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով իր մտերիմների շրջանում վստահեցրել էր, որ Նաիրա Զոհրաբյանն իրեն խոստացել է տեղավորել ԲՀԿ ցուցակում։
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ օտարների հնարավոր ներգրավումը ԲՀԿ ցուցակում դժգոհության տեղիք է տվել, և Ծառուկյանին ավելի մտերիմները պնդել են սրբագրել ցուցակը, որի հետևանքով դուրս է մնացել նաև Լյուդմիլա Սարգսյանը։
