10 ամսում արտահանել ենք այնքան, ինչքան 2015–ին ամբողջ տարվա ընթացքում

«Փաստ» օրաթերթը գրում է. Չնայած Հայաստանի տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է՝ հասնելով այս տարվա մեջ ամենացածր՝ 0,4% ցուցանիշին, արտահանման ծավալների երկնիշ աճը շարունակվում է: Մի կողմից, աճի բարձր տեմպը արձանագրվում է անցյալ տարի արտահանման ծավալների 4% անկման ֆոնին, բայց մյուս կողմից, ակնհայտ է, որ վերջին տարիներին ձեռնարկած քայլերն արտահանելի հատվածի պայմանների բարելավման ուղղությամբ արդյունք են ապահովում: Այսպիսով, արտաքին առևտրաշրջանառությունը 2016–ի հունվար–հոկտեմբերին 2015–ի հունվար–հոկտեմբերի նկատմամբ աճել է 6,1%–ով և կազմել 4 մլրդ 67 մլն դոլար։ Արտահանումը կազմել է 1 մլրդ 453 մլն դոլար՝ աճելով 19,8%–ով ներմուծումը կազմել է 2 մլրդ 613 մլն դոլար՝ նվազելով 0,3%–ով։ Արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը կազմել է 1 մլրդ 160 մլն դոլար: Վերլուծելով այս ցուցանիշները, կարելի է տեսնել, որ տարեսկզբից ի վեր արձանագրվող արտահանման բարձր տեմպը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ոչ միայն չի նվազում, այլև ավելանում է, մոտենալով 20%–ի: Ըստ ստացված տվյալների՝ միջին ամսական արտահանման ծավալը մոտ 150 մլն դոլար է: Արդյունքում, այս տարվա 10 ամիսներին արտահանվածը (1 մլրդ 453 մլն դոլար) գրեթե այնքան է, ինչքան անցած ամբողջ տարվա ցուցանիշը (1 մլրդ 485 մլն դոլար): Չնայած տարվա վերջին, տնտեսական ակտիվությունը, այդ թվում՝ արտաքին առևտրի ծավալները՝ աճում են, այնուամենայնիվ, եթե հիմք ընդունենք ամսական մոտ 150 մլն դոլար արտահանման ցուցանիշը, կարելի է ենթադրել, որ այս արտահանման տարեկան ծավալը կկազմի առնվազն 1,7–1,8 մլրդ դոլար: Սա Հայաստանի Հանրապետության գոյության ընթացքում արտահանման ամենաբարձր ցուցանիշը կլինի, ինչը նաև արտաքին առևտրի բացասական տարբերությունը զգալիորեն և դարձյալ աննախադեպ կմեղմի: Մնում է միայն ջանքեր գործադրել, որպեսզի արտահանման ծավալների աճի այս տեմպը որքան հնարավոր է երկար շարունակվի՝ բերելով տնտեսության կառուցվածքային փոփոխության հօգուտ իրական հատվածի և տնտեսական ավելի որակյալ աճի: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am