Ի՞նչ գիտի Շիրխանյանը

«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին մամուլում լայն արձագանք գտավ զինված խմբի գործով կալանավորված ՀՀ ԶՈՒ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի առողջության վերաբերյալ տեղեկատվությունը։ Ոչ միայն մամուլը, այլ նաև բազմաթիվ իրավապաշտպաններ հանդես եկան նրա առողջական վիճակի վերաբերյալ կտրուկ հայտարարություններով։ Մեր թերթի նախորդ համարներից մեկում արդեն անդրադարձել ենք, այսպես ասած, զինված խմբի գործին ու դրա շուրջ բազմաթիվ տարակարծություններ առաջացնող իրողություններին։ Ձերբակալվածների շարքում, թերևս ամենահայտնի անունը հենց Շիրխանյանինն է։ Նրա պարագայում ակնհայտ է դառնում ՀՀ տարբեր գերատեսչությունների անատամ վիճակը և կամակատար լինելը։ Ակնհայտ է, որ անձն ունի առողջական լրջագույն խնդիրներ։ Անկախ այն հանգամանքից, թե նա իրականում կապ ունի իրեն վերագրվող մեղքերի հետ, թե ոչ, յուրաքանչյուր քաղաքացու առողջության իրավունքը պաշտպանված է օրենքով։ ՀՀ արդարադատության նախարարից սկսած, մինչ միջին կալիբրի գերատեսչությունների ղեկավարներ, կցկտուր մտքեր էին արտահայտում այս առումով։ Թերևս միակ հոդաբաշխ վերաբերմունքն արտահայտեց Մարդու իրավունքների պաշտպանը։ Այն պահին, երբ հայտնվեց տեղեկատվություն առ այն, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել է Շիրխանյանի հայցը քննել առաջնահերթության կարգով, նրան միանգամից տեղափոխեցին բժշկական կենտրոն ՝ հետազոտության։ Սա խոսում է ՀՀ տարբեր համակարգերի քաղաքական ու իրավական անկարողության ու հերթական անգամ, դրսից վախենալու հանգամանքի մասին։ Փաստաբան Ալումյանի խոսքերով, Շիրխանյանն այնքան վատ է, որ կարող է մինչ դատական պրոցեսը չապրել։ Սա էլ առավել խճճված է դարձնում իրավիճակը։ Այս ֆոնին հարկ է հիշել Շիրխանյանի չկայացած ասուլիսը, որը սկզբում չմերժեցին, բայց այնուհետ, ծիծաղելի պատճառաբանություններով չեղարկեցին։ Ի՞նչն է ստիպում իշխանությանը նման կերպ վարվել Շիրխանյանի հետ, և աջակցել նրա դանդաղ, բայց հիմնավոր մահվանը։ Չենք կարծում, թե սա կապվում է 2008–ի հայտնի իրադարձությունների հետ, երբ նա, ինչպես այդ օրերին շատերը, աջակցում էր Տեր–Պետրոսյանին։ Դրվագը չի կարող կապվել նաև նրա քաղաքական բարձր պաշտոն զբաղեցնելու հետ։ Այդպիսի պրակտիկա Հայաստանում գրեթե չկա։ Սա նշանակում է մի բան, որ նոր իրողությունների հետ կապված, Շիրխանյանն ունի լրջագույն ինֆորմացիա։ Եվ եթե հիմա, ճաղերի հետևից չի կարող այն հնչեցնել, ելնելով բազմաթիվ արգելող հանգամանքներից, ապա դատարանի դահլիճում հանգիստ դա կարող է անել, քանի որ, այլևս կորցնելու ոչինչ չունի։ Բայց ո՞ւմ համար դա կարող է տհաճ լինել։ Հաշվի առնելով Հայաստանի ներկա քաղաքական միջավայրը և միմյանց փոխկապակցված կառույցների բացարձակ ուզուրպացիան, ինչպես նաև վերից վար կոռումպացված սիստեմը, ապա ինֆորմացիայի տիրապետող անձը կարող է վնասել շատերին, այդ թվում քաղաքական բարձր պոստերում կանգնածներին, ինչպես հիմա դա անում է Վահան Բադասյանը։ Չենք կարծում նաև, որ Շիրխանյանը նման ինֆորմացիա կարող է ունենալ և հրապարակել իր փոխնախարար եղած տարիներից։ Փորձը ցույց է տալիս, որ բոլոր նախկին պաշտոնյաները կոռեկտ են այս հարցում, և Հայաստանի միջազգային հեղինակությունը կասկածի դնող կամ պետական գաղտնիք համարվող որևէ տվյալ չեն հրապարակայնացնում։ Նշանակում է, նրա նկատմամբ մաղձն ունի նոր մոտիվներ, որոնք հայտնի չեն հասարակությանը։ Կարող է լինել նաև հակառակ վիճակը։ Ի սկզբանե պնդել ենք, որ չենք բացառում զինված խմբի գործի հերթական ֆարս կամ շոու լինելը։ Ուստի, Շիրխանյանի բացահայտումները կարող են պայթեցնել այդ ենթադրյալ շոուն։ Սպասենք գործերի հերթական զարգացմանը, և հույս հայտնենք, որ Շիրխանյանը կհաղթահարի առողջական խնդիրները և հասարակությունը կստանա որոշ հարցերի պատասխաններ։ Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am