Ռազմավիրական ճանապարհը փակվել է
Georgia Online-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանն ու Վրաստանը միմյանց կապող Ռազմավիրական ճանապարհը փակվել է եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Մոսկովյան ժամանակով ժամը 17:00-ից փակվել է Վլադիկավկազից Լարս բնակավայր տանող ճանապարհը։ Այն փակ է երկու ուղղությամբ՝ մինչև հատուկ հրամանի արձակում։ Հունվարի 23-ից Ռազմավիրական ճանապարհը քանիցս փակվել է ձնահյուսի վտանգի պատճառով, բացվել է ժամանակավորապես և միայն որոշ տիպի ավտոմեքենաների համար։ Նախորդ շաբաթ ճանապարհի փակվելու պատճառով ռուս-վրացական սահմանին կուտակվել էին մոտ 180 խոշոր բեռնատարներ։
