«Իմ Արցախը». Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնը
Մեկնարկել «Հայաստան» համահայկական հիմնադրամի 19-րդ հեռուստամարաթոնը, որն այս տարի անցկացվում է «Իմ Արցախը» խորագրի ներքո: Համազգային դրամահավաքի հանգանակությունները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին, ինչպես նաև Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցմանը: Կշարունակվեն նաեւ նպատակային հատկացումներով ծրագրերը Հայաստանում և Արցախում: Հեռուստամարաթոնը 12-ժամյա ուղիղ եթերով կհեռարձակվի Հայաստանի Հանրային, Արմենիա, Շանթ եւ Երկիր Մեդիա հեռուստաալիքներով, ինչպես նաեւ առցանց՝ www.himnadram.org կայքով: Ամենամյա hեռուստամարաթոնի եթերում Հիմնադրամն ամփոփում է տարվա ընթացքում իրագործված և ընթացիկ ծրագրերը, հայտարարում տեղական մարմինների հավաքագրած գումարները: Նվիրատվություն կարող եք կատարել՝ - SMS ուղարկելով 8000 կարճ համարին կամ զանգահարելով 090008000 /sms/զանգի արժեքն է 300 դրամ/, -այցելելով Հայփոստի ցանկացած բաժանմունք, -այցելելով Հիմնադրամի գործադիր վարչություն, - Ձեր բանկից փոխանցում կատարելով Հիմնադրամի` ՀՀ Կենտրոնական բանկի հաշվեհամարին 103003215672 /ՀՀ դրամ/, 103003615673 /ԱՄՆ դոլար/, - առցանց` donate.himnadram.org
