Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի բաց նամակը վարչապետ Կարեն Կարապետյանին

«Մեծարգո պարոն վարչապետ, լրագրողական աշխատանքային գործունեությանս ընթացքում լուսաբանել եմ բազմաթիվ ճանապարհատրանսպորտային ավտոպատահարներ, վրաերթեր, որոնց հետեւանքով, ցավոք, եղել են զոհեր եւ վիրավորներ: Ավտովթարներն ու վրաերթերը հիմնականում լինում են մայրաքաղաքից դուրս` մարզային, համայնքային եւ գյուղական ճանապարհներին: Գաղտնիք չէ, որ շատ դեպքերում մեղավոր են վարորդները, որոնք եղել են ոչ սթափ, չեն ունեցել ավտոմեքենա վարելու իրավունք, ավտոմեքենաներն ունեցել են տեխնիկական անսարքություն եւ այլն: Սակայն շատ դեպքերում ավտովթարների ու վրաերթերի պատճառը եղել է ճանապարհների անբարեկարգ վիճակը, արտաքին լուսավորության, ճանապարհային նշանների բացակայությունը: Միայն վերջին մեկ ամսում տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կարգադրությամբ «Հայավտոճան» ընկերության աշխատակիցները տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ Վայոց ձորի, Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարել ժողովրդի կողմից «մահաբեր ոլորաններ ու ճանապարհներ» անունով կնքված հատվածներում` տեղադրելով երկաթբետոնե արգելապատնեշներ, երթեւեկությունը կարգավորող տեղեկատվական ցուցանակներ, կամուրջների հիմնովին վերանորոգումներ: Աշխատանքները կատարվել են անգամ այնպիսի հատվածներում, որտեղ դեռ ԽՍՀՄ տարիներին էին համապատասխան մարմինները խոստացել վերացնել խոչընդոտները, բայց չէին վերացրել: Մեծարգո պարոն վարչապետ, Երեւան-Վաղարշապատ ավտոճանապարհի Փարաքար գյուղի վարչական տարածքում գլխավոր մայրուղին նույնպես համարվում է մահաբեր: 300-ից ավելի ավտովթարներ (80 մահ), 100-ից ավելի վրաերթեր եմ լուսաբանել (35 մահ) նշված մայրուղում: Ցավով արձանագրենք, որ այդ հատվածում մահվան դեպքերը հիմնականում եղել են երեկոյան եւ կեսգիշերին: Այդ հատվածում կան դպրոցներ, մանկապարտեզներ, իսկ տրանսպորտային շարժը միշտ ակտիվ է հատկապես ամռանը` կապված զբոսաշրջության, եւ աշնանը` կապված գյուղացիների` տարբեր մարզեր գյուղմթերք տեղափոխելու հանգամանքով: Շատ դեպքեր, այդ թվում` ողբերգական, տեղի չէին ունենա, եթե այդ 2 կմ-անոց ճանապարհն ապահովված լիներ արտաքին լուսավորությամբ: Մեծարգո Կ. Կարապետյան, Ձեր ուշադրությունը եւ սրտացավությունն անչափ կարեւոր է մեր քաղաքացիների համար: Ուզում ենք, որ Դուք տեղեկացված լինեք եւս մի խնդրի, որը, ինչպես ժողովուրդն է ասում` կոմունիստների թվից, մատնված է անտարբերության: Վստահ եմ, որ այդ քար անտարբերությանը կարող եք վերջ դնել Դուք: Կխնդրեի, որպեսզի Ձեր անմիջական հանձնարարականով մասնագետներն ուսումնասիրեին խնդիրը եւ գտնեին լուծումներ նշված հատվածում ապահովելով արտաքին լուսավորությունը: Իսկ դրա արդյունքում բազմաթիվ կյանքեր կփրկվեն եւ ժողովուրդը Ձեր աշխատանքը կգնահատի երախտագիտությամբ: ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՀԵՏ…»: shamshyan.com

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am