Նորից ընդդեմ Հայաստանի

Եվրոպական դատարանն այսօր 2 վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի կառավարության: Այդ մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: 2002 թվականին Լեռնային Ղարաբաղում ծառայության ժամանակ մահացած զինվոր Սուրեն Մուրադյանի գործով Եվրոպական դատարանը պարտավորեցրել է Հայաստանի կառավարությանը՝ Մուրադյաններին հատկացնել 50 հազար եվրո փոխհատուցում՝ փաստելով, որ իրավասու մարմինները պատշաճ քննություն չեն իրականացրել զինվորի մահվան համար մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկելու համար։ Զինվորի հայրը՝ Հրաչ Մուրադյանը դիմել էր Եվրոպական դատարան՝ պնդելով, որ որդին ծառայության ժամանակ հիվանդացել է, եւ նրան պատճաշ բուժօգնություն չեն տրամադրել։ Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունն այս գործով խախտել է միանգամից երեք հոդվածով նախատեսված իրավունքներ՝ կյանքի, խոշտանգումներից զերծ մնալու եւ իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքները։ Մեկ այլ վճռով՝ «Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի կառավարության», Եվրոպական դատարանը ՀՀ կառավարությանը պարտավորեցրել է 2400 եվրո հատկացնել։ Սպարտակ Մանուչարյանը 2009-ին մեղադրվել է Ալավերդու բնակիչ Կարեն Սոխակյանի սպանության մեջ։ Եվրոպական դատարանը համարել է, որ Հայաստանի կառավարությունը խախտել է նրա արդար դատաքննության իրավունքը։ Մանուչարյանը սկզբնապես ինքնախոսովանական ցուցմունքներ է տվել, հետո հրաժարվել դրանցից, պնդելով, թե ինքը չի սպանել Սոխակյանին, մինչդեռ՝ դատարանն իր պնդումները հաշվի չի առել։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am