Լոռիում 44-ամյա կինը ոչ թե հանկարծամահ էր եղել, այլ՝ սպանվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել է, որ Լոռու մարզի 44-ամյա բնակչուհին ոչ թե հանկարծամահ է եղել, այլ դարձել է ընտանեկան բռնության զոհ։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ 1972թ. ծնված կնոջ մահվան մասին ահազանգն ստացվել է 2016թ. սեպտեմբերի 9-ի առավոտյան. ամուսինն ահազանգել էր, որ կնոջն առավոտյան մահացած է հայտնաբերել։ Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական խումբ և նախաձեռնել  անհետձգելի քննչական գործողություններ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքերը: Կատարվել են դեպքի վայրի, դիակի զննություններ:

Կնոջ մարմնի տարբեր հատվածներում հայտնաբերվել են արյունազեղումներ, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով փորձանմուշներ են վերցվել տուժած կնոջից, ինչպես նաև՝ նրա ամուսնուց, և քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել մի շարք փորձաքննություններ։ Ամուսնու նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ ստացված 16.09.2016թ., նրա վրա մարմնական վնասվածքների օբյեկտիվ հատկանիշներ կամ դեպքի վաղեմությանը համապատասխանող՝ դրանցից մնացած հետքեր չեն հայտնաբերվել: Քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ կինը դեպքից օրեր առաջ ծեծի է ենթարկվել ամուսնու կողմից և ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով, 44-ամյա մահացած կինը ճանաչվել է տուժող, իսկ վերջինիս հայրը՝ տուժողի իրավահաջորդ։ Ամուսնուն սեպտեմբերին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին և միաժամանակ միջոցներ ձեռնարկվել՝ նրա կողմից Հայաստանի պետական սահմանի  հնարավոր հատումը կանխելու համար։ Արդյունքում՝ սեպտեմբերի 21-ին կանխվել է Բագրատաշենի սահմանային անցակետով նրա՝ ՀՀ պետական սահմանը հատելու փորձը։ Քրեական գործով իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ կնոջ մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Վարույթն իրականացնող մարմինը նոյեմբերի 23-ին ստացել է կնոջ մահվան պատճառը պարզելու ուղղությամբ սեպտեմբերին նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ կնոջ մահվան պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը, որը պայմանավորված է եղել՝ արտաքին շնչառական ուղիներն օտար մարմնով փակելով: Փորձաքննությամբ տուժողի վրա հայտնաբերվել են նաև այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մահվանից կարճ ժամանակ առաջ՝ բութ կոշտ առարկաների ներգործությամբ, ինչպիսին կարող են լինել նաև մարդու ձեռքը, ոտքը: Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նոյեմբերի 24-ին տուժողի ամուսնուն նոր մեղադրանք է առաջադրվել՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով և 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը քննիչը որոշում է կայացրել միջնորդություն ներկայացնել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am