«Փաստինֆո»–ի փոխանցմամբ՝ Արեգ Սադոյանը և Ռաֆայել Կարագյոզյանն ազատվել են դատական նիստերի դահլիճից Երևանի Կենտրոն և Նորք- արաշ վարչական շրջանների դատարանը, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քիչ առաջ հրապարակել է զանգվածային անկարգությունների մեղադրանքով Արեգ Սադոյանի և Ռաֆայել Կարագյոզյանի վերաբերյալ գործով դատավճիռը:
Դատարանն ամբաստանյալներին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտեց նրանց 3-ական տարվա պայմանական ազատազրկման՝ 3-ական տարվա փորձաշրջանով:
Նշենք, որ ամբաստանյալներն ընդունել են առաջադրված մեղադրանքը և խնդրել գործը քննել արագացված դատաքննության կարգով:
Մեղադրողը միջնորդել էր 3 տարվա պայմանական ազատազրկում նշանակել միայն Արեգ Սադոյանի նկատմամբ, իսկ Ռաֆայել Կարագյոզյանի նկատմամբ նշանակել 3 տարվա ազատազրկում: Իսկ դատարանը Արեգ Սադոյանին և Ռաֆայել Կարագյոզյանին ազատ արձակեց հենց դատարանի դահլիճից:
Ըստ մեղադրանքի, Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ`ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը
Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը