Արարատ Խանդոյանին տեղափոխել են ապակին կոտրված ցուրտ ու խոնավ պատժախուց

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանի (Միայնակ գայլ) եղբորը՝ Արարատ Խանդոյանի նկատմամբ այսօր կիրառվել է կարգապահական տույժ և նրան 5 օրով  տեղափոխել են պատժախուց: Արարատ Խանդոյանը իր պաշտպան Արա Ղարագյոզյանի միջոցով հայտարարություն է տարածել, որում նաև գրել է, որ  այդ պատժախուց տանելով հաշվի չեն առել իր առողջական վատ վիճակը: Արցախյան պատերազմի տարիներին նա բազմաթիվ հիվանդություններ է ձեռք բերել: Նրա հայտարարությունը ներակայացնում ենք ամբողջությամբ. «Սույնով հայտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգի ցուցումով և իմ քաղաքական հայացքների պատճառով ներկայումս ես որպես քաղբանտարկյալ գտնվում եմ ՀՀ ԱՆ «նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում. 24.11.2016թ.-ին իմ նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ և ինձ հինգ օրով տեղափոխել են պատժախուց: Պատժախուցը գտնվում է նկուղային հարկում՝ ցուրտ և խոնավ, որի պատուհանի ապակին կոտրված է, ցուրտը ներթափանցում է խուց: Քանի որ ես լինելով Արցախյան ազատամարտի մասնակից և որի ընթացքում վիրավորվելով կորցրել եմ առողջությունս, մասնավորապես ձախ երիկամս, փայծախս, լյադրիս ձախ բլիթի մի մասը և հաստ աղիիս որոշակի հատվածը: Իմ այս վիճակը հաշվի չառնելով ինձ տեղափոխել են անմխիթար վիճայում գտնվող  պատժախուց: Պատժախուցը չի ջեռուցվում և ամենասարսափելին այն է, որ պատժախցի պատուհանի ապակին կոտրված է և ցուրտը ներթափանցում է պատժախուց: Նախ նշեմ, որ իմ պարագայում այդպիսի պայմաններում ինձ պահելը անմարդկային դաժան վերաբերմունք է, որը հանգեցնում է կոնվենցիայի 3-րդ հովածի խախտմամբ:

Նման ձևով ռեժիմը ցանկանում է ճնշում գործադրել, ինչպես իմ, այնպես էլ իմ եղբոր՝ քաղբանտարկյալ Արայիկ Խանդոյանի նկատմամբ: Սա ևս հիմք է տալիս ենթադրելու, որ մենք ենթարկվում ենք քաղաքական հետապդնման և մեր կալանավորումը քաղաքական որոշում է:
Քաղբանտարկյալ Արարատ Խանդոյան ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ»: Հ.Գ Արարատ Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը քիչ առաջ մեր զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին խոշտանգելու համար պատրաստվում է վաղը բողոք ներկայացնել ՀՀ Արդարադատության նախարարությանը, ՔԿՎ-ին, և ՄԻՊ-ին:

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Մրգաշեն գյուղում դանակահարված անձը մահացել է․ ՆԳՆ Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Վեհափառի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման դեմ Սահմանվել է ԱԺ նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը ԱՄՆ-ն նոր խաղ է սկսում. 2 խաղաքարտերը ձախողվեցին. Հայկ Նահապետյան (video) Հայտնաբերվել են թմրամիջոցներ, հեռախոսներ, wi-fi սարքեր Նարե Հովհաննիսյանը Hayat Project-ից հեռանալու պատճառի մասին Ձյուն է տեղում Իրանը մերժել է ԱՄՆ պահանջները․ ԶԼՄ 30 նավ է անցել Հորմուզի նեղուցը Axios. Միջնորդները ցանկանում են ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլ անցկացնել Պակիստանը ջանք չի խնայում Ձեզ ասեմ՝ մարզերում ինչ բեմադրություն է սարքել Նիկոլը․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ում հիասթափեցնող կանխատեսում են արել Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում Այս իրավիճակին միջամտել միջազգային զինված խաղաղապահ ուժերով չափազանց բարդ է․ Ֆիդան ԶՊՄԿ-ն բարձրացնում է արտադրողականությունը տարեկան մինչև 30 մլն տոննա (video) Դատավոր Տիգրան Դավթյանն անհարգելի համարեց Արա՛, տղա՞ ենք մենք, արցախցի մայրերին ու քույրերին ուղիղ վիրավորում են, կարա՞նք նամուսներս պահենք (video) Թեհրանը պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցությունների՝ իր իրավունքների հարգանքի դեպքում. հանձնակատար Վրաստանից զգուշացնում են Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն Սարոյանը չի կարող ներկայացնել Եկեղեցին ո՛չ կանոնական, ո՛չ իրավական և ո՛չ էլ բարոյական տեսանկյունից Ֆիդան. Իսրայելի ագրեսիան Լիբանանում սպառնում է տարածաշրջանային հակամարտությանը Թուրքիան լուրջ ջանքեր է գործադրում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու համար․ Ֆիդան «Վտանգավոր ժամանակներ» են կանխատեսում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am