КГБ-ի ուժն ու Արևմուտքի սթափությունը

Սենսացիոն արդյունքներ` Ֆրանսիայում Այն, որ Եվրոպան խորը ճգնաժամի մեջ է հայտնվել արդեն տևական ժամանակ` արդեն գաղտնիք չէ որևէ մեկի համար: Առհասարակ, վերջին շրջանում Արևմուտքում տեղի են ունենում ուշագրավ գործընթացներ, որոնք վկայում են Ռուսաստանի հանդեպ կոշտ քաղաքականության նկատմամբ փոփոխության միտումները: Թվում է, որ Եվրոպան ձգտում է վերանայել իր կոշտ դիրքորոշումը Մոսկվայի հանդել, կարծես, սթափվելու և ամեն ինչ ծանր ու թեթև անելու ժամանակներ են ԵՄ-ի համար... Դա են փաստում վերջին օրերին եվրոպական երկրներում տեղի ունեցող ուշագրավ իրադարձությունները: Ֆրանսիայում աջերի և կենտրոնամետների փրայմերիզի առաջին փուլը սենսացիայով արդյունքներով է ավարտվել. զգալի տարբերությամբ հաղթանակ է տարել նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը, որը ռուսամետ թեկնածու է համարվում: Երկրորդ փուլում նա հանդիպելու է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հետ, իսկ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվել է և դուրս եկել նախագահական մրցապայքարից: Հաշվի առնելով իշխող Սոցիալիստակական կուսակցության և նախագահ Ֆրանսուա Օլանդի ցածր վարկանիշը, խոշորագույն ընդդիմադիր ուժի՝ աջերի և կենտրոնամետների թեկնածուն, ամենայն հավանականությամբ, 2017-ին Ելիսեյան պալատի նոր ղեկավարը կդառնա: Օգոստոսին աջ-կենտրոնամետներից նախագահի պաշտոնին առաջադրվելու իրավունքի պայքարի մեջ էին մտել 7 թեկնածուներ՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետեր Ալեն Ժյուպեն և Ֆրանսուա Ֆիյոնը, պատգամավոր Բրյունո Լը Մերը, Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը և Ժան-Ֆրասնուա Կոպեն: Նախընտրական արշավի սկզբում դիտորդների մեծ մասն առավելություն էին տալիս Ժյուպեին և Սարկոզիին, իսկ Ֆիյոնը Լը Մերի հետ հավասարապես բաժանում էր երրորդ-չորրորդ տեղերը: Նիկոլա Սարկոզին, որը պարտվեց և դուրս եկավ նախագահական ընտրապայքարից, հայտարարել է, որ 2–րդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին և իր համակիրներին կոչ է արել երբեք ծայրահեղությունների զոհ չդառնալ։ «Ես չկարողացա համոզել ընտրողների մեծ մասին։ Ես հարգում եմ և հասկանում ապագայի համար այլ քաղաքական գործիչների ընտրելու նրանց կամքը։ Ցանկանում եմ շնորհավորել Ֆրանսուա Ֆիյոնին և Ալեն Ժյուպեին, ովքեր անցել են երկրորդ փուլ»,-ասել է նա։ Ռուսաստանն ուշադիր հետևում է Ֆրանսիայում նախընտրական արշավին, օրերս հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Բայց ինչպես երևում է, Ռուսաստանը ոչ միայն հետևում է, այլև` գործում է... Մոլդովայում ու Բուլղարիայում հաղթեցին ռուսամետները Մոլդովայում և Բուլղարիայում վերջերս տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթեցին Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից թեկնածուները` Մոլդովայում` սոցիալիստական կուսակցության նախագահ Իգոր Դոդոնը, Բուլղարիայում` Ռումեն Ռադևը: Երկուսն էլ հաղթեցին իրենց` ընդգծված արևմտամետ հիմնական մրցակիցներին: «Ես խիստ կբարելավեմ Մոլդովայի և Ռուսաստանի հարաբերությունները։ Այդ հարաբերությունները շատ կարևոր են երկրի բնակիչների համար»,-ասել էր Դոդոնը մինչ ընտրությունները։ Ռումեն Ռադևն իր հերթին կողմ է հանդես գալիս Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։ Ռադևը դեմ է Բուլղարիայի անդամակցությանը Հյուսիսատլանտյան դաշինքին ու Եվրամիությանը: Նա պահանջում է անհապաղ չեղարկել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները և սերտացնել հարաբերությունները Մոսկվայի հետ: 2016թ. օգոստոսին ի նշան երկրի ղեկավարության վարած քաղաքականության դեմ բողոքի՝ հրաժարականի դիմում է ներկայացրել Բուլղարիայի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնից: Հիշեցնենք, որ Բուլղարիան 2004-ից անդամակցում է Եվրամիությանն ու Հյուսիսատլանտյան դաշինքին: Այսպիսով, Ռուսաստանը նոր դաշնակիցներ ձեռքբերեց Մոլդովայում և Բուլղարիայում: Այս երկրներում նախագահական ընտրությունների արդյունքները վկայում են, որ Ռուսաստանը նոր դաշնակիցներ կունենա Արևելյան Եվրոպաում։ Ակնհայտ է, որ ԵՄ-ում, կամաց-կամաց ընտրությունների արդյունքները վկայում են ԵՄ-ի «ցեմենտում» ավելացող ճաքերի մասին։ Եվրոպայում հաղթում ու իշխանության են գալիս սոցիալիստ-ռուսամետները: Վաշինգտոնի, Լոնդոնի և Եվրամիության արտաքին քաղաքականությունը, որի հիմքում հակառուսականությունն է, ըստ էության, տանուլ է տալիս: Մերկելը կառաջադրվի չորրորդ անգամ, բայց դիրքերը` թույլ են Գերմանիայի կառավարության ղեկավար Անգելա Մերկելը կառաջադրի իր թեկնածությունը Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալիստական միությունների բլոկից կանցլերի թեկնածուի պաշտոնում։ Նա հայտարարել է այդ մասին՝ Բեռլինում ելույթ ունենալով մամուլի առջև. «Այդ ընտրությունները կլինեն ծանր, ինչպես երբևէ, համենայն դեպս Գերմանիայի վերամիավորման պահից։ Ինձ համար Քրիստոնեա-դեմոկրատական միությունն առաջնորդելը միշտ նշանակել է պատրաստ լինել կանցլերի աշխատանքին: Ես այդ մասին շատ երկար եմ մտածել, ես որոշել եմ առաջադրվել չորրորդ անգամ: 11 տարի աշխատելուց հետո նորից առաջադրվելու որոշումը բնավ սովորական բան չէ», - ասել է Մերկելը: Նրա փոխանցմամբ, որոշումն ընդունվել է երկիրը միավորելու, ազատության, ժողովրդավարության, օրենքի գերակայության, հանուն մարդու արժանապատվության պայքարելու համար՝ առանց հաշվի առնելու նրա մաշկի գույնը, կրոնը կամ քաղաքական դիրքորոշումը. «Դա է ինձ առաջնորդում, դրա համար եմ պայքարել և էլի կպայքարեմ, բայց հաղթել կարող ենք միայն միասին»: Մերկելն, այսպիսով, մտադիր է դառնալ Գերմանիայի կանցլեր 4-րդ անգամն անընդմեջ։ Նա զբաղեցնում է այդ պաշտոնը 2005-ից։ Բունդեսթագի ընտրությունները կանցկացվեն 2017թ. աշնանը։ Սակայն Մերկելի դիրքերը էականորեն թուլացել են, ինչի հիմնական պատճառներից է հարյուր հազարավոր փախստականների ընդունելու ծանր բեռը: Թրամփի ընտրությունից հետո միջազգային քաղաքական շրջանակներում ոմանք նույնիսկ պնդում են, թե այլևս Մերկելն Արևմուտքում միակն է, ով պաշտպանում է դեմոկրատական արժեքները և համոզված է, որ Ռուսաստանի հանդեպ կոշտ դիրքորոշումը չի կարելի վերանայել: Արդեն տևական ժամանակ է, ինչ փորձագետներ կարծիք են հայտնում, որ արևմտյան ամբողջ աշխարհը քաղաքական խոշոր փոփոխությունների շեմին է: Միգրանտների ցավոտ թեման, Ռուսաստանի հետ հարաբերությունները, տնտեսությունը և բազում այլ հարցեր Արևմուտքում խթանել են ազգայնական տրամադրությունները: Մեծ Բրիտանիան հունիսի 23-ին հանրաքվեով որոշել է դուրս գալ Եվրոպական միության կազմից, Միացյալ Նահանգների նախագահական ընտրություններում հաղթել է Դոնալդ Թրամփը, եվրոպական մի շարք երկրներում ակտիվացել են ներքին խնդիրների վրա կենտրոնանալու և մնացյալ աշխարհից մեկուսանալու կոչերով հանդես եկող քաղաքական գործիչները: Հաջորդ տարի նախատեսված են ընտրություններ Ֆրանսիայում, Գերմանիայում, Նիդերլանդներում, Հունգարիայում, Սերբիայում, Սլովենիայում: Սպասե՞լ նաև Սիրիայում Պուտինի հաղթանակին Մինչ Սիրիայում շարունակվում է իսկական հումանիտար աղետը, աշխարհը ԴԱՒՇ-ին մոռացած` զբաղված է Ասադով: Սակայն այլ են` Պուտինի քայլերը: Նախօրեին Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի Դամասկոս է այցելել: Ռուսաստանը և Սիրիան գյուղատնտեսական ապրանքների համար մաքսային «կանաչ միջանցք» են ստեղծում: Համապատասխան պայմանագիրը ստորագրվել է կատարած այցի ընթացքում: ՌԴ փոխվարչապետը գլխավորել է առևտրատնտեսական և գիտատեխնիկական երկկողմ մշտական հանձնաժողովի ռուսական հատվածը: Ընդ որում` Ռոգոզինը Դամասկոս է ժամանել պատվիրակության կազմում, որի մեջ ներառվել են արդյունաբերական խոշոր ընկերությունների ղեկավարներ: «Այսօր չէինք ցանկանա ազգանուններ և ընկերությունների անվանումներ հրապարակել: Հենց ռուսական այդ ընկերությունների անունները բարձրաձայնենք, որոնք վտանգվում են Սիրիա մտնելով անգամ ռազմական գործողությունների ժամանակահատվածում, այստեղ տնտեսական նոր իրականություն են ստեղծում, ինչ-որ բան են կառուցում, ինչ-որ բան են վերականգնում, այստեղ փող են աշխատում, թեկուզ քիչ, բայց շատ կարևոր նաև Սիրիայի բնակչության համար, անմիջապես կհայտնվեն հերթական ինչ-որ պատժամիջոցային ցուցակների մեջ»,- հայտարարել է Ռոգոզինը՝ հավելելով, որ «չի ցանկանում անուններ հրապարակելով մարդկանց վտանգի ենթարկել»: Փաստորեն, հողին հավասարեցված Սիրիային աջակցելու հարցում Պուտինը նոր հայտ է ներկայացնում, կարծես, աշխարհին միայնակ «ձեռնոց նետելով»: Թամար Բագրատունի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am