Տանգոն չստացվեց. «խժռում» են հեղափոխական ընկերներին

Օրեր առաջ Օդեսայի նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարեց իր պաշտոնից հեռանալու մասին․«Ես որոշել եմ հրաժարական տալ և սկսել պայքարի նոր փուլ», գրել էր Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում։ Նա պարզաբանել է, որ իր համար «վերջին կաթիլ» է դարձել այն, որ պաշտոնյաները, որոնք հայտարարագրել են միլիոնների եկամուտներ, նյութական օգնություն են խնդրել։ Նա ուղղակի մեղադրեց Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյին, որ նա անձամբ է սատարում Օդեսայի նահանգի կոռուպցիոն կլաններին։ «Ի՞նչ տարբերություն ուկրաինացիների համար՝ ով է իրենց վրա թքած ունի՝ Պորոշենկոն, թե Յանուկովիչը»: Նրա խոսքով՝ հրաժարականից հետո նա մտադիր է սկսել «պայքարի նոր փուլ»։ Սաակաշվիլին խոստացել է պայքարել մինչև լիարժեք հաղթանակ և Ուկրաինան մաքրել «կոռուպցիոն կեղտից, որը կապիտալացվում է ուկրաինացի զինվորների, Մայդանի զոհերի արյան հաշվին, որը դավաճանել է ուկրաինական հեղափոխության գաղափարին»: Սաակաշվիլին խոստացել է Ուկրաինայում ստեղծել նոր քաղաքական ուժ և պայքարել կոռուպցիայի դեմ։ «Մայդանի զոհերի արյան հաշվին» իշխանության եկած ուկրաինական հեղափոխական իշխանությունն` ի դեմս Պորոշենկոյի, փաստորեն, գերադասեց չպայքարել կոռուպցիոն կլանների դեմ: Այդպես հարմար է ու անվտանգ: Ահա, ինչով ավարտվեց այդ «գեղեցիկ» հեղափոխությունը` Մայդանը... Սաակաշվիլին ակնհայտորեն գլխացավանք էր դարձել Ուկրաինայի համար, նույնիսկ «պատուհաս» վաղեմի ընկերոջ` Պորոշենկոյի համար, որի հետ կրթություն են ստացել, ընկերություն արել երիտասարդ տարիքում: Այժմ Ուկրաինայում նույնիսկ մտածում են Սաակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու մասին, իսկ Վրաստանում նրա դեմ քրեական գործեր են հարուցված: Սակայն իրավական տեսանկյունից` Սաակաշվիլիին չեն կարող զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից, քանի որ Ուկրաինան, միջազգային պարտավորությունների համաձայն, չի կարող քաղաքացիությունից զրկել անձի, որը չունի այլ երկրի քաղաքացիություն, այդ իսկ պատճառով այժմ նրան երկրից արտաքսելու համար դիտարկվում է վրացական կողմին արտահանձնելու հարցը։ «Քաջատեղյակ աղբյուրն ինձ տեղեկացրել է, որ նախագահ Պորոշենկոն հանձնարարել է զբաղվել դատական կարգով ինձ Ուկրաինայի քաղաքացիությունից զրկելու հարցով: Այս խնդրով զբաղվում են պատգամավոր Իգոր Կոնոնենկոն և նրա հանցակից Գրանովսկին, ով Պորոշենկոյի վարչակազմի կոռուպցիոն բուրգում դատական գործերի ոչ-պաշտոնական համակարգողն է համարվում», - գրում է Սաակաշվիլին` միաժամանակ հիշեցնելով, թե միջազգային և ուկրաինական օրենսդրությունը արգելում են քաղաքացիությունից զրկել այն անձանց, ովքեր այլ պետության անձնագիր չունեն: Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայի քաղաքացի դարձավ 2015թ. մայիսին` Օդեսայի նահանգապետ նշանակվելուց մեկ օր առաջ: Ուկրաինական անձնագիրը նրան հանձնեց անձամբ նախագահ Պյոտր Պորոշենկոն` ասելով. «Ես հրամանագիր եմ ստորագրել, որով Միխեիլ Սաակաշվիլին շնորհում եմ Ուկրաինայի քաղաքացու պատվավոր կոչումը»: Դրանից մի քանի ամիս անց Վրաստանի իշխանությունները նախկին նախագահին զրկեցին վրացական քաղաքացիությունից` առաջնորդվելով վրացական օրենսդրության պահանջներով: Դրանց համաձայն, այլ երկրի անձնագիր ստացող Վրաստանի քաղաքացին մեխանիկորեն զրկվում է քաղաքացիությունից: Սաակաշվիլիի շուրջ իրադրությունը բարդանում է նաև այն պատճառով, որ վրաց իրավապահները պահանջում են, որպեսզի ուկրաինական իշխանությունները արտահանձնեն նրան, քանի որ նրա դեմ հայրենիքում մի շարք քրեական մեղադրանքներ են առաջադրված: Մեկուկես տարի տևեց, փաստորեն, Սաակաշվիլիի ուկրաինական հաղթարշավը: Դեռ ամիսներ առաջ նկատվում էր, որ այդ երկրում շատերը թշնամաբար էին տրամադրված նրա հանդեպ և չէին թաքցնում բացասական վերաբերմունքը նրա հանդեպ: Իսկ Սաակաշվիլին կարծես չէր կորցնում հույսը` հանդես էր գալիս բուռն ելույթներով, ծրագրերով, թե ինչպես է պետք արմատախիլ անել կոռուպցիան երկրից` այնպես, ինչպես դա նրան հաջողվեց անել Վրաստանում: Ուշագրավ է, որ այսօր արդեն Ուկրաինայի խորհրդարանում Սաակաշվիլիի արտահանձնման կողմնակիցներ են ի հայտ են եկել: Պատգամավոր Վադիմ Ռաբինովիչը, օրինակ, նշել է․ «Սաակաշվիլին Վրաստանում կարողացել է իրավապահ համակարգ ստեղծել: Այսօր էլ այն շատ արդյունավետ է աշխատում և մեղադրում է նրան սպանությունների և կտտանքների մեջ: Սաակաշվիլին պետք է ապացուցի, որ իրոք արդյունավետ իրավապահ համակարգ է ստեղծել: Նրան պետք է զրկել ուկրաինական քաղաքացիությունից, ինչից հետո Սաակաշվիլին կմեկնի Վրաստան, կապացուցի իր անմեղությունը, ապա կրկին կվերադառնա»: Գերագույն Ռադայի մեկ այլ ներկայացուցիչ` Արմատական կուսակցության ղեկավար Օլեգ Լյաշկոն, լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Սաակաշվիլիին Ուկրաինայի քաղաքացիություն է տրամադրվել ազգային օրենսդրության կոպիտ խախտմամբ․ «Գործող օրենսդրության համաձայն, ուկրաինական քաղաքացիություն չի կարող շնորհվել այն անձանց, ովքեր միջազգային հետախուզման մեջ են գտնվում»: Ինքը Սաակաշվիլին համոզված է, որն իրեն փորձում են զրկել Ուկրաինայի քաղաքացիությունից՝ իր հետագա քաղաքական ծրագրերը խափանելու նպատակով: «Ամեն ինչ պարզից էլ պարզ է․ այսօր Պորոշենկոյի և Ուկրաինայի քաղաքական դասի համար գլխավոր խնդիրը ես եմ», ասել է Սաակաշվիլին: Հիշեցնենք, Միխեիլ Սաակաշվիլին Օդեսայի նահանգապետ էր նշանակվել 2015թ․ մայիսին։ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ է եղել 2004–2007 և 2008–2013 թթ․։ Հրաժարականից հետո նա որոշ ժամանակ բնակվեց Նյու Յորքում, ապա տեղափոխվեց Ուկրաինա։ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հարուցված են մի շարք քրեական գործեր։ Երկրի ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ Սաակաշվիլիի՝ վրացական հող ոտք դնելուն պես նա ձերբակալվելու է։ Ինքը՝ Սաակաշվիլին, վերջին շրջանում խոսում է հայրենիք վերադառնալու մասին։ Իսկ հոկտեմբերին Վրաստանում կայացած խորհրդարանական ընտրություններում Սաակաշվիլիի Միացյալ ազգային շարժում կուսակցությունը ստացավ վրացական ընտրազանգվածի 27,11 տոկոսի աջակցությունը (27 տեղ նոր խորհրդարանում)։ Մետաքսյա Շալունց

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Տնային կալանքի տակ գտնվող Սամվել Կարապետյանն այցելել է հիվանդանոց Միջազգային հայցերը չպետք է հետ քաշվեն, ոչ միայն հետ չեն կանչվելու, այլև նորերն են ներկայացվելու. Արման Թաթոյան Արցախից հետո Ադրբեջանը կարող է հավակնել Մեղրիին և Զանգեզուրին. շվեյցարացի պատգամավոր 2021թ․ «կա ապագա՛» նախընտրական բառախաղը 2026թ․ վերածվեց՝ «Աստված էլ բեթարից ազատի» իրավիճակի Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ մի խումբ երիտասարդներ ծեծի են ենթարկել ՌԴ քաղաքացուն Հաքան Ֆիդանի մոտ ողջույն էր և մեկնաբանություն մեր Կառավարության քայլերին, Սոլովյովի մոտ պահանջ էր, բռնnւթյան կոչ. ՀՌՀ նախագահ Դպրաբակ համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ. պետությանը պատճառված շուրջ 6 միլիոն դրամի վնասը վերականգնվել է Կրեմլը փորձում է Փաշինյանին կիսամութ սենյակից հանել Խաղաղության կնքումից հետո Ուկրաինայում անմիջապես կհայտնվեն ՆԱՏՕ-ի երկրների զինված ուժեր. Ռյուտե Արևմտյան կառույցները մեզ դասեր տալու որևէ իրավունք այլևս չունեն. Արմեն Աշոտյան Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար Տեսանյութում երևացող ծառայողի լիազորությունները կասեցվել են, նշանակվել է ծառայողական քննություն Азербайджан играет против Ирана: откуда назревает удар? (video) Սկանդալ ոստիկանությունում «Նիկոլը փողը տվել է ՔՊ-ականներին․ եթե էդ քայլը չարեցին, գիտեն՝ ինչ է լինելու իրենց հետ»․ Աղաջանյան (video) Փաշինյանի դիսկոտեկից շատ տպավորված են․ Արմեն Աշոտյանի սուր հեգնանքը (video) «Սերժ Սարգսյանի կոշտ արձագանքը՝ դատախազի զրպարտիչ մեղադրանքներին» (video) Խայտառակ վտանգ կա. Իրանի փլուզումը մեզ համար մահացու է լինելու. Երվանդ Բոզոյան (video) Եվս մեկ քայլ առաջ, նիկոլենց կեղծիքը ռումբի պես «պայթելու է Վեհափառի առաջ»․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Սերժ Սարգսյանը բացահայտեց ընդդիմության ներսի խնդիրը (video) Հասկացե՛ք, պարու՞մ եք Նիկոլի բառաբանի տակ, թե՞ կոնկրետ քայլերի ենք անցնում․ Էդուարդ Շարմազանով (video) Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների գործով կեղծ դատավարությունները կշարունակվեն փետրվարի 5-ին Ինչու՞ Նիկոլը վախեցավ Գագիկ Ծառուկյանից ու Հովիկ Աբրահամյանից (video) Սերժ Սարգսյան․ թիրախում միայն իշխանությունն է և Նիկոլ Փաշինյանը Նիկոլն էնքան չկար, որ Աննա Հակոբյանը մեր էջն էր շեյր անում իր էջում. Արմեն Աշոտյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Փետրվարի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Էդգար Էլբակյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Փետրվարի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քղաքագետ Հայկ Նահապետյանը Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am