‹‹Այդ աղբանոցի մարդիկ իմ գործընկերները չեն››. Դավիթ Գասպարյան
Նոյեմբերի 25-ին Հայելի ակումբից գրականագետ Դավիթ Գասպարյանն իր մտահոգությունն էր արտահայտում ռուսաց լեզուն հետխորհրդային երկրների շրջանում 2-րդ պետական լեզվի կարգավիճակի առաջարկի վերաբերյալ: ‹‹Այդ աղբանոցի մարդիկ իմ գործընկերները չեն, եթե ունեն նման կարծիք››,- այսպես արձագանքեց Դավիթ Գասպարյանը լրագրողներից մեկի հարցին, որ նրա մի շարք գրականագետ-գործընկերներ բավականին դրական են մոտենում այդ հարցին: - ‹‹Այս կարգի մտայնությունները՝ ինչպես օձը բնում պետք է չարթնացած խեղդել՝, կորչի գնա››: ‹‹ Հայաստանը ո՛չ Ղազախստան է, ո՛չ Բելառուս, որտեղ բնակչության կեսից ավելին ռուսներ են, և ռուսերենը պահանջված լեզու է: Հայաստանում այն պահանջված լեզու չէ: Մեր երկրում մենք ազգային փոքրամասնությունների հետ շփման խնդիր չունենք: Սա ամենևին չի նշանակում դեմ լինել դպրոցներում լեզուների ուսուցմանը: Ազգային հողում, ազգային մտածողության մեջ մենք պարտավոր ենք լեզվի գիտակներ պատրաստել›› : Վերջում գրականագետը հավելեց, որ ռուսաց լեզուն պետական լեզու հռչակելը միայն լեզվական խնդիր չէ. սա իր հետ բերելու է մշակույթ, գրականություն, կողմնորոշում, մեծ քաղաքականություն: Մարիամ Հակոբյան
