Խոշոր ավտովթար Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին

Այսօր` փետրվարի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:10-ի սահմաններում Հրազդան-Ծաղկաձոր ավտոճանապարհին` «Արարատ» հյուրանոցի մոտ, բախվել են Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 213 շենքի բնակիչ, 25-ամյա Կարեն Սարգսյանի վարած Volkswagen մակնիշի 34 DF 642 համարանիշի և Արտաշատ քաղաքի Խորենացու փողոցի 21 տան բնակիչ, 32-ամյա Կարեն Սադոյանի վարած ВАЗ 21014 մակնիշի 35 PO 699 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Volkswagen-ի ուղևորներ, Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի բնակիչ, 28-ամյա Էդնա Իսայանը, 43-ամյա Էդիկ Իսայանը, ВАЗ 21014-ի վարորդ Կ. Սադոյանն ու նրա ուղևոր, Երևան քաղաքի Նոր Արեշ 44 փողոցի բնակիչ, 30-ամյա Կարեն Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Հրազդանի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Կարեն Ներսիսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հրազդանի հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Վարդանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ըստ նախնական տեղեկությունների` վթարի մեղավորը եղել է Volkswagen-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել ВАЗ 21014-ին: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորներից 3-ը գտնվում են ծանր կայուն վիճակում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video) Փաշինյա՛ն, սուտ խոսալդ Մոսկվայում չի անցել․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Նիկո՛լ, ես քեզ խոստացել էի, որ պատասխանդ տալու եմ․ Ռուբեն Հակոբյան (video) Կփակվի Ցեղասպանության ինստիտուտը, Հայաստանի Առաջին հանրապետության մասին կգրեն՝ ինչ կուզենան, Չարենցն էլ անհասանելի կլինի «Արարատի լուսապսակ գագաթի նման». Հովասափյան Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է Պետրոս Ղազարյանը հեգնական տոնով է խոսում. ակցիա Դատախազության դիմաց (video) ՊՆ զորավարժադաշտում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Շուտով սկսվելու են այս գործով դատական նիստերը, որտեղ ցույց կտանք, թե ինչպես է գործը կարվել․ փաստաբան Խայտառակություն Էջմիածնում․ «Ու՞մ ես փորձել խաբել, Նիկո՛լ»․ Ռուզան Ստեփանյան (video) Արցախի հարցը փակված չէ․ Պուտինը բացեց փակագծեր․ Հայկ Նահապետյան (video) Ավիահարվածի հետևանքով Իրանում ոչնչացվել են մարդասիրական օգնությամբ բեռնարկղեր Սևանա լճի տարածքում քանդվել է Սեյրան Օհանյանին փաստացի պատկանող առանձնատան պարիսպներն ու թեքահարթակը Իրանի դեմ ընթացող պատերազմը ապացուցում է, որ աշխարհում այլևս չի գործում միջազգային և ոչ մի իրավունք Իրանական ԱԹՍ-ները գրոհել են Քուվեյթի նավթավերամշակման գործարանի վրա Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում Դավիթի ընտանիքը ցանկանում է զերծ մնալ կատարվածը որևէ կերպ քաղաքական գործընթացների հետ կապելուց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am