Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին
Ինչպես հաղորդում է APA ադրբեջանական գործակալությունը՝ Ադրբեջանում Թուրքիայի դեպսան Էրքան Օզորալը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանի ամենացավոտ խնդիրն է։ Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղի հարցը ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Թուրքիայի համար «արնահոսող վերք» է Թուրքիայի և Ադրբեջանի համար: Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի լուծումը ամենակարևոր գործոնն է տարածաշրջանի համար։«Տարիներ ի վեր Մինսկի խմբի շրջանակներում հարցի լուծման ուղղությամբ ջանքեր են գործադրվում և քայլեր են ձեռնարկվում, սակայն առայժմ որևէ դրական արդյունք չկա: Հուսով ենք այդ բանկցությունները կստանան ավելի կառուցողական որակ, ինչ էլ կապահովի խնդրի կարգավորման հարցում ավելի հստակ քայլերի իրականացմանը»,-ասել է նա: Ավելի վաղ դեսպանն ասել է, որ ԼՂ հակամարտությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև Թուրքիայի խնդիրն է։
