Թուրք լրագրողը կարող է ազատազրկվել 4 տարով
Ստամբուլի դատախազն թուրքական ընդդիմադիր Cumhuriyet թերթի խմբագիր Օզգյուր Մումջուի համար պահանջել է չորս տարի ութ ամիս ազատազրկում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար:
Hurriyet-ի փոխանցմամբ` Մումջուին մեղադրում էին 2015թ-ի մայիսին հրապարակված հոդվածում Էրդողանին «բռնապետ և վախկոտ» անվանելու մեջ: Հոդվածն առնչվում էր դատական հայցին, որն Էրդողանը ներկայացրել էր 2013թ-ի ցույցերի ընթացքում մահացած ակտիվիստի մոր դեմ, որ իբրև վիրավորել էր Թուրքիայի նախագահին:
Մումջուն չի ընդունել իր դեմ ներկայացված մեղադրանքները` հայտարարելով, որ որպես լրագրող իրավունք ունի քննադատելու նախագահին: Դատարանը շարունակելու է գործի քննությունը: