Ամիրյանը դեռ կմտածի անդամակցել ՀՀԿ-ին, թե ոչ
Դեռ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում չեմ ներկայացրել: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը: «Ես անցյալ անգամ ասացի՝ որ ժամանակ ունեմ մտածելու»,- նշեց նա: Դիտարկմանը, որ վարչապետն արդեն նման դիմում ներկայացրել է, նախարարն արձագանքեց. «Շատ լավ է անում»: Նա այդպես էլ չպատասխանեց հարցին, թե արդյոք մտադիր է անդամագրվել իշխող կուսակցությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արմեն Ամիրյանը նախ հայտարարել էր, որ ճիշտ չէ, որ մշակութի նախարարը դառնա կուսակցական, իսկ դրանից օրեր անց նշել էր, որ դեռ ՀՀԿ-ին անդամակցելու որոշում չունի:
Փայլակ Ֆահրադյան
