Րաֆֆու սիրտը Ծառուկյան է ուզում
Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ տարբեր ընդդիմադիր քաղաքական ուժեր ակտիվ քննարկումներ փուլում են: Արդեն հավանական բլոկներ են տեսանելի դառնում:
Մասնավորապես՝ խոսվում է Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած Ազատ դեմոկրատների ու Վարդան Օսկանյանի գլխավորած Համախմբում կուսակցության համագործակցության մասին, տեղեկություններ կան, որ այս բլոկում տեղ գտնելու ցանկություն կա նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մոտ, բայց դեռեւս առարկայական որեւէ բան հայտնի չէ, բացի խոսակցություններից, որ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում:
Երկրորդ բլոկն էլ այսպիսին է, նախնական համաձայնություն է կայացել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության միջեւ, ինչպես նաեւ՝ Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանի:
Հատկապես երկրորդ բլոկը մեր ունեցած տեղեկություններով արդեն սաղմնային փուլում է,սակայն մի փոքր անհամաձայնություն կա և դա է պատճառը ,որ դաշինքի ձևավորումը ձգձգվում է: Խոսքը Ժառանգության և նրա ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է,ով ցանկանում է դաշինք բերել նաև Գագիկ Ծառուկյանին:Ժառանգության ղեկավարը անդադար բանակցային սեղան է բերում Ծառուկյանի՝դաշինք բերելու գաղափարը,ինչն էլ անհամաձայնությունների պատճառ է դառնում:
Հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանը քաջ գիտակցում է,որ դաշինքը վերջ թե առաջ կանգնելու է ֆինանսական լուրջ խնդիրների առաջ,իսկ Ծառուկյանի՝դաշինքում ընդգրկվելու դեպքում հնարավոր կլինի խուսափել նման խնդիրներից:
