Իգնատի Առաքելյանը՝ ՀՀԿ-ական
ՀՀ Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը այսօր դիմում կներկայացնի եւ կանդամակցի ՀՀԿ-ին: Այս մասին այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ինքը՝ Իգնատի Առաքելյանը, հավելելով, որ դիմում դեռ չի գրել, եւ այսօր է գրելու: Նախարարի փոխանցմամբ իրեն եւս հոգեհարազատ է Հանրապետական կուսակցության գաղափարախոսությունը: Իգնատի Առաքելյանը պատասխանելով այն հարցին, թե ինչու նախկինում նման որոշում չի կայացրել, ասաց, թե նախկինում քաղաքականությամբ չի զբաղվել: Նա նշեց, թե ՀՀԿ-ում ընկերներ չունի, բայց հաճելի կլինի աշխատել նրանց հետ: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ին անդամակցելու մասին հայտարարել էր նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը, Կապի եւ տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը: Ավելի վաղ ՀՀԿ-ին անդամակցելու մասին էր հայտարարել ՊՆ Վիգեն Սարգսյանը:
Փայլակ Ֆահրադյան
