ԴԱՀԿ-ում խառն են. Միհրանի մարդիկ ընդվզում են

Պետական համակարգում սկիզբ առած կադրային զտումներն ու կրճատումները նորանոր դրսևորումներ են ունենում նույնիսկ այնպիսի փակ համակարգերում, ինչպիսին Դատական ակտերի հարկադիր ծառայությունն է: Նախորդ շաբաթվա ընդհանուր լրատվական հոսքերի մեջ ուշադրությունից դուրս մնաց ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի բաց նակակը՝ ուղղված նախագահ Սերժ Սարգսյանին, վարչապետ Կարեն Կարապետյանին և արդարադատության նախարար Արփինեն Հովհաննիսյանին: Բաց նամակում մասնավորապես նշվում էր. « «14.11.2016թ. 09։05 սահմաններում Անձնակազմի կառավարման բաժնի պետ արդարադատության գնդապետ Լ. Սիմոնյանին անձամբ հանձնել եմ զեկուցագիրս աշխատանքից ազատվելու վերաբերյալ, վկայականս և անցագրային քարտս։ Ծառայողական մեքենան, 2 բանալիները և տեխանձնագիրը անձամբ հանձնել եմ Տնտեսական բաժնի պետ արդարադատության մայոր Ա. Սաֆարյանին։ Իմ կողմից կայացված որոշման վրա իր խորը ազդեցությունն է թողել ՀՀ Գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Ա.Հարությունյանի կողմից հրապարակավ Հանրապետության Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկույցը առ այն, որ պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգի ԴԱՀԿբոտը դեռ գտնվում է թեստային փուլում, այինինչ այն շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից։ Ակնհայտ սուտ գրություն է ուղարկվել նաև Արդարադատության նախարարին Ձեր կողմից տրված հանձնարարականները չկատարելու սուտ պատճառաբանություններով, մասնավորապես 20,000,000 դրամ և 3,000,000 դրամ անհրաժեշտ լինելու մասին։ Այինչ իմ կողմից բազմիցս զեկուցվել է, որ ՍՄՍ-ով ծանուցումների մեխանիզմ մշակելու և ներդնելու համար անհրաժեշտ է ընդամենը մաքսիմում 10 օր և ոչ մի լումա։ Ա. Հարությունյանի վերաբերմունքը Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմանը, ավելի ճիշտ այդ վերաբերմունքի իսպառ բացակայությունը դրսևորվել է բազմիցս, օրինակ, երբ խափանվել էր Անձնակազմի կառավարման բաժնի կողմից շահագործվող մոդուլի սերվեր համակարգչի հիշողությունը, զեկուցեցի այդ մասին Ա. Հարությունյանին, իսկ նա որոշոց, որ «առանց դրա էլ կինի»։ Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից ծառայությունում չի իրագործվել։ Բազմիցս առաջարկել եմ, որ անհրաժեշտ է իրագործել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն հարցումները էլեկտրոնային եղանակով իրականացնելու մեխանիզմը, որը իր անմիջական ազդեցությունը ունի կատարողական վարույթների ժամկետների պահպանման վրա։ 12.11.2016թ. Ա. Հարությունյանի աշխատասենյակում անցկացված խորհրդակցության ժամանակ նշեցի, որ չի կարելի անընդհատ ինչ-ինչ պատճառաբանություններ բերելով չիրագործել երկրի Գլխավոր Գերագույն հրամանատարի և Վարչապետի հրամանը։ Չի կարելի Տելեգրամի ԴԱՀԿբոտը ներկայացնել որպես հանձնարարականների կատարում, չի կարելի ստել, չի կարելի խաբել բոլորին։ Երկուշաբթի 14.11.2016թ. ներկայացրել եմ ազատմանս զեկուցագիրը, քանի որ չեմ կարող ծառայել ստախոսի ենթակայության տակ։ Հարգելի պարոն Նախագահ Ինքս լինելով Պաշտպանության նախարարության գնդապետի որդի, կրելով գնդապետի ուսադիրներ, առաջնորդվելով սպայի պատվի և արժանապատվության սկզբունքով, քաջ գիտակցելով հայրենիքիս գլխին կախված վտանգը, խնդրում եմ անհետևանք չթողնել վերոգրյալը, քանի որ հայրենիքիս Գերագույն Գլխավոր հրամանատարին ակնհայտ սուտ զեկուցողը, իր անմիջական ղեկավարին Արդարադատության նախարարին ակնհայտ սուտ տեղեկություն գրավոր տվողը և Ձեր հրամանը չկատարողը չի կարող ղեկավարել սպայական անձնակազմ, չի կարող հանդիսանալ Հարկադիր կատարման ծառայության ղեկավար և ստել բոլորին»: Մինչ այս բաց նամակի հրապարակումը ԴԱՀԿ ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, նշելով, որ ԴԱՀԿ ապահովող ծառայության տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման և համակարգի ավտոմատացման բաժնի պետ, արդարադատության գնդապետ Գագիկ Հարությունյանի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել, իսկ լիազորությունները ժամանակավոր կասեցվել են: Բաց նամակի ինտրիգը ԴԱՀԿ-ում ստեղծված աշխատանքային մթնոլորտի և պետական «ատկատի» մասին ներկայացված մանրամասներն են: Եթե Գագիկ Հարությունյանի նամակում բարձրացված հարցերը համապատասխանում են իրականությանը, ապա նա փաստացի փորձել է կանխել պետական միջոցների փոշիացումը և համակարգային կոռուպցիան: Ընդ որում՝ այս քայլն արել է՝ տալով ԴԱՀԿ պետ Արմեն Հարությունյանի անունը: Արդարադատության նախկին գնդապետի՝ ԴԱՀԿ պետին ուղղված հրապարակային մեղադրանքից անցել է մոտ մեկ շաբաթ, սակայն ԴԱՀԿ-ի կողմից պատասխան պարզաբանում այդպես էլ չի ներկայացվել: Թերևս սպասում են ծառայողական քննության ավարտին: Հայաստանյան իրականության մեջ,որպես կանոն, բոլոր տեսակի ծառայողական քննություններն ավարտվում են ղեկավարների հաղթանակով: Բայց եթե երկրում ինչ-որ բան փոխվել է, հնրավոր է, որ դա երևա նաև կոնկրետ այս դեպքում՝ ծառայողական քննության եզրակացությունից: Հիմա այն մասին, թե ինչն է ԴԱՀԿ պատերից դուրս հորդած հակամարտության իրական պատճառը: Օֆշորային հայտնի սկանդալից հետո, երբ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հրաժարական ներկայացրեց և նրան փոխարինեց իր նախկին տեղակալ Արմեն Հարությունյանը: Այն ժամանակ մամուլում հրապարակումներ եղան, թե Արմեն Հարությունյանը Միհրան Պողոսյանի մտերիմներից է Միհրան Պողոսյանը քայլեր է ձեռնարկել, որ հենց նա դառնա ԴԱՀԿ ղեկավար: Սակայն վերջերս ԶԼՄ-ներում լուրեր սպրդեցին, որ Արմեն Հարությունյանի և Միհրան Պողոսյանի միջև «սև կատու» է անցել: Հարությունյանը շատ արագ լավ հարաբերություններ է հաստատել արդարդատության նախարար Արփինե Հովհաննիսյանի հետ և սկսել է ազատվել Միհրան Պողոսյանի կադրերից: Մեր տեղեկություններով՝ վերոնշյալ պատմությունը ևս ԴԱՀԿ նախկին և ներկա պետերի համակարտության հետևանքնրեից է: Բաց նամակի հեղինակը այս մասին ակնարկել է շատ նրբորեն՝ նկատելով, թե Ա. Հարությունյանի կառավարման ողջ ընթացքում որևէ նոր բան տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման տեսանկյունից չի իրագործվել։ Մինչդեռ խնդրո առարկա «պարտապաններին իրազեկման համար մշակված տելեգրամ համակարգը» շահագործման է հանձնվել դեռևս 2015 թվականի դեկտեմբերից՝ այսինքն՝ այն ժամանակ, երբ ԴԱՀԿ պետը Միհրան Պողոսյանն էր: Ի դեպ, Արմեն Հարությունյանը շարունակում է մնալ ԴԱՀԿ պետի ժամանկավոր պաշտոնկատար: Պատճառն այն է, որ  օրենքը պահանջում է, որ ԴԱՀԿ պետը լինի գնդապետ, մինչդեռ Հարությունյանը փոխգնդապետ է ու արդեն 6 ամիս շարունակ չի կարողանում իր կոչումի հարցը լուծել: Ասում են ՝ Միհրան Պողոսյանն է ջանում: Դավիթ Մանուկյան

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով «Արման Ծառուկյանը վախկոտ թշվառական է, ում գլխին անընդհատ խփել են․․․» (video) Բացահայտեմ՝ ինչու են Ղազինյանին կալանավորել․․․ ի՞նչ ձայնագրություն է հրապարակվել․ Արթուր Միքայելյան (video) Նիկոլը չի կարողանալու կանգնեցնել այս հեղեղը․․․ գիտե՞ք՝ ինչ է լինելու․ հոգեբան (video) Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am