Գեներալ Միհրան Պողոսյանն ընդդեմ Տարոն Մարգարյանի՞
«Փաստ» օրաթերթը գրում է. ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ–մայոր Միհրան Պողոսյանը լծվել է կարևոր գործի: Նա արդեն քանի օր է սկսել է թիմ հավաքել, որպեսզի նախապատրաստվի առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Պետք է ապացուցի, որ առաջիկա ընտրություններին ամենաշատ ձայներն ինքը կարող է բերել Քանաքեռ–Զեյթունի, Ավանի և Նորքի զանգվածների տարածքներից, որտեղ բավականին լծակներ ունի: Թաղապետը իր «դաբրոյով» նշանակված Արտակ Հանիսյանն է, այդ տարածքից ԱԺ պատգամավորը, դարձյալ իր «դաբրոյով», Արթուր Ստեփանյանն է: «Քեթրին գրուպն» ու իր քեռիների հիմնարկներն էլ են այս տարածքում գտնվում: Սակայն նրա ծրագրերը կարող է տապալել Տարոն Մարգարյանը: Առաջիկա ընտրությունների ժամանակ այս տարածքը պիտի ընդլայնվի` ներառելով նաև Ավանն ու Նորքի զանգվածները: Իսկ այստեղ Տարոն Մարգարյանի կողմնակիցները անհամեմատ շատ են: Այս տարածքից է ընտրվել Մարգարյանի բարեկամը` ԱԺ պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը, ով, ինչպես հայտնի ֆիլմում է ասվում. «ոչ պապ է սպանել, ոչ` տերտեր»: Այնպես որ, Տարոն Մարգարյանի և Միհրան Պողոսյանի լուռ հակամարտությունը շուտով վեր է ածվելու բացահայտ առճակատման և այստեղ Տարոնի հնարավորություններն անհամեմատ մեծ են: «Փաստի» տեղեկություններով. Միհրան Պողոսյանը ՀՀԿ–ի «դաբրոն» ստացել է: Գուցե վերջին պահին ընտրատարածքի աշխարհագրությունը փոխեն: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:
