Դալլաքյանը կղեկավարի «Երրորդ հանրապետություն» «կիսաանտեր» կուսակցությունը

«Փաստ» օրաթերթը գրում է. Հոկտեմբերի 11–ին, երբ Վիկտոր Դալլաքյանը հայտարարեց, որ որոշում է կայացրել հրաժարվել Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի և Ազգային ժողովում նախագահի պաշտոնական ներկայացուցիչը լինելու պարտականություններից, ինչպես նաև ՀՀԿ–ից և հիմնելու է իր կուսակցությունը, միանգամից սկսվեցին խոսակցությունները, թե ում հետ է փորձելու քաղաքական «կարմիր գորգի» վրայով անցնել: ՀՀԿ–ի թրի տակով անցած Դալլաքյանը չնայած հայտարարեց, որ նախագահականում անցկացրած չորս երկար ու անվրդով տարիների ընթացքում այնքան էլ անգործ չի մնացել, այլ ինչ–որ քարեր է հավաքել, և հիմա արդեն եկել է նետելու ժամանակը: Այնուամենայնիվ հարցն այս պահին այն է, թե դրանք ինչ ծանրության քարեր են և ում դեմ են նետվելու: Ի դեպ, խոսակցություններ էին պտտվում, թե 83 օրենքների հեղինակ Դալլաքյանը նոր՝ «Շրջադարձ» անվամբ կուսակցություն է հիմնելու, սակայն հետագայում պարզվեց, որ որոշել է ոչ թե շրջադարձային նշանակություն ունեցող կուսակցություն հիմնել, այլ՝ ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի կողմից 2003 թ.–ին հիմնած, բայց այդպես էլ ոչ մեկին պետք չեկած ՝«Երրորդ Հանրապետություն» կուսակցության բախտը շրջադարձել: Եվ ահա՝ դեկտեմբերի 23–ին «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում սպասվում է կուսակցության արտահերթ՝ 7–րդ համագումարը: Համագումարի օրակարգում հինգ հարց կա՝ կուսակցության ծրագրի, կանոնադրության փոփոխություն, ընտրություններ, համագումարի բանաձևի ընդունում, այլ հարցեր: «Փաստը» Վիկտոր Դալլաքյանից փորձեց ճշտել, թե արդյո՞ք Դալլաքյանն է ղեկավարելու կուսակցությունը: – Ես առաջիկայում ասուլիս եմ անելու, ձեզ էլ տեղյակ կպահենք և ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, լա՞վ: – Բայց խնդրում եմ պատասխանեք՝ «Երրորդ Հանրապետություն» կուսակցությունն ե՞ք ղեկավարելու: – Ասում եմ այո, բայց մի րոպե, հա՞: Ես հարցազրույց չեմ տալիս: Ես քաղաքավարի մարդ եմ, դուք ինձ զանգահարել եք, ինձ հարց եք տալիս, բայց ես ասում եմ ասուլիս եմ անելու, այդ ժամանակ կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին: Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Սթարմերը հակադարձել է Թրամփին Forbes-ը՝ Սամվել Կարապետյանի կարողության մասին Սամվել Կարապետյանի մեծ ցույցից հետո Փաշինյանը խայտառակ սխալ հաշվարկ է արել․ Հայկ Նահապետյան (video) 43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am