Արդեն «նոն ստոպ» ռեժիմով. «Հրապարակ»
«Հրապարակ»-ի տեղեկություններթվ` Վերջին օրերին ՀՀԿ ԳՄ-ն աշխատում է «նոն ստոպ» ռեժիմով. ուրբաթ օրը ևս նիստ կանի: Նախորդ ԳՄ-ում որևէ կարևոր հարց` ԳՄ-ն քանի՞ անդամ է ունենալու, ովքե՞ր են, Կարեն Կարապետյանը և յուր նախարարաց դասը դառնալո՞ւ են ՀՀԿ անդամներ, չի քննարկվել: Քննարկվել է ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների հարցը` կմասնակցի 1790 կուսակցական: Հյուրեր կլինեն Ռուսաստանից, պատվիրակությունը կղեկավարի Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» փոխնախագահ Սերգեյ Ժելեզնյակը: ԵԺԿ նախագահը տեսաուղերձով կդիմի համագումարին, չինական կողմը՝ նույնպես: ԳՄ նիստում ներկայացվել են նաև ՀՀԿ կանոնադրության փոփոխությունները, որոնք առանցքային չեն՝ հանվել են Տիգրան Թորոսյանի ժամանակ գրված պրեամբուլայի որոշ դրույթներ, հիմնականում՝ հոգևոր շեշտադրման: «Աստծո անունը զուր տեղը չհնչեցնելու մոտիվացիայով, ներկայացվեց ծրագիրը` խիստ ընդհանրական։ Մանրակրկիտ ու բովանդակային քննարկում, որպես այդպիսին, չի եղել։ Կարծում ենք` ուրբաթ օրվա նիստում թե այդ, թե ՀՀԿ անդամագրման, թե ԳՄ թվակազմի խնդիրները համագումարից ժամեր առաջ վերջնականապես պարզ կլինեն»,- տեղեկացրեց մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է համագումարի բուն ընթացքին, ապա այն կանցնի մի քանի նիստով. օրակարգում կլինեն Սերժ Սարգսյանի հաշվետվությունը, կանոնադրության, ծրագրային փոփոխությունները և, իհարկե` ԳՄ անդամների ընտրության հարցը: Համագումարը կտևի մինչև 15:30-ը:
