Կարեն Կարապետյանը մեզ արդեն բավական է. Անուշ Սեդրակյան
Այսօր Հայելի ակուբում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը անդրադառնալով <Հազար դրամի> նախագծին նշեց, որ երբ հասարակությունը, ընդդիմությունը քննադատում է, ապա իշխանությունըւ պետք է հասկանա, որ դրան միտված են առողջացմանը: <Այս անհեթեթե ծրագրին պետք է վերջ տալ: Շատ լավ է, որ իշխանությունը նահանջեց, եւ շատ լավ կլինի, որ ներողություն խնդրի եւ առաջ անցնի>,- ասաց նա: Ազատ Արշակյանը անթույլատրելի է համարում, որ հազարական դրամները գանձվում են մանկավարժներից, բժիշկներից, զինվորականներից: Ըստ նրա եթե բանակի համար գումար է պետք, ապա կարող են մտցնել ճոխության հարկ: Անդրադառնալով ընտրություններից առաջ ընդդիմադիրն ուժերի հնարավոր միավորման թեմային՝ Անուշ Սեդրակյանը նկատեց, որ նման գործընթացները պետք է հետապնդեն ոչ միայն ԱԺ անցնելու նպատակ, այլ ստրատեգիական առավել խորամուխ քայլեր: <Պետականաշինության մեջ ես չեմ տեսնում հայրենասիրական գաղափարների գերակայությանը: Մինչդեռ պետականաշինությունն այնպիսի անաչառ գործընթաց է, որ ոչ մի նպատակ չի կարող արդարացնել կոռուպցիան և բռնությունը>,- ասաց Սեդրակյանը: Իսկ Ազատ Արշակյանը էլ նկատեց, որ բևեռացումը պետք է լինի գաղափարի և ծրագրի շուրջ, մինչդեռ ցավալի է, որ առայժմ նման հնարավորություն չկա: Բանախոսն ակնարկեց, որ ինքը մտադիր է առաջիկայում հանդես գալ քաղաքական իր առաջիկա նպատակների ու գործողությունների շուրջ հայտարարությամբ: Իսկ այդ գործում նրան սատարում է Հովնանյանների ընտանիքը: <Եթե պետք լինի, կմտնեմ քաղաքականություն, ես երբեք նման հնարավորությունը չեմ բացառել: Մենք ուզում ենք միավորել Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը: Ամարասի Արթուրը, ով Հովնանյանների փեսան է, վերադարձել է ԱՄՆ-ից, ուր տրամադրույթունների ստուգման նպատակով էր և մի զրույցի ընթացքում ինձ ասաց, որ ամերիկահայերը բավական ոգևորված են նմանօրինակ ծրագրով>,- ասաց Ազատ Արշակյանը՝ չբացառելով հնարավոր դաշինքները: Ազատ Արշակյանն ասաց, որ այն լինելու է վերազգային գաղափար: Անուշ Սեդրակյանն էլ նկատեց, որ Հայաստանում ընդդիմությունը պետք է լինի արեըմտամետ, քանի որ ներկայումս գործընթացները ընթանում են եվրասիական մոդելին համապատասխան, իսկ դրա գլխավոր դերակատարը վարչապետ Կարեն Կարապետյանն է: <Այս առումով Կարեն Կարապետյանը մեզ արդեն բավարար >,- ասաց Սեդրակյանը: Փայլակ Ֆահրադյան
