Ռուսաստանը կսահմանափակի թուրքական մրգերի ու բանջարեղենի ներմուծումը
Ռուսաստանը կարող է թուրքական մրգերի ու բանջարեղենի ներմուծման արգելք սահմանել, որոնք չեն հայտնվել տնտեսական պատժամիջոցների ներքո: Այս մասին գրում է BBC-ն` վկայակոչելով Ռուսաստանի գյուղատնտեսական վերահսկողության պետ Ալեքսեյ Ալեքսեենկոյին: Երեքշաբթի օրն ավելի վաղ հայտնի է դարձել, որ կանխվել է Ռուսաստան 7.8 տոննա թուրքական չերի տեսակի լոլիկների ներմուծումը: Բացի այդ, Գելենջիկի նավահանգստում կալանքի տակ է առնվել վնասակար կարանտինային նյութով վարակված Թուրքիայից ներմուծված պեկինյան կաղամբի խմբաքանակ:
