Հայկ Հարությունյանն՝ իր և վարչապետի շփումների մասին
Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ լրագրողների դիտարկմանը, թե վարչապետի օգնականների եւ խորհրդականների նշանակումներում ինքը մեծ դեր է ունեցել, պատասխանեց, որ ինքը ոչ մի առնչություն չունի վարչապետի կատարած նշանակումներում: Հարցին՝ արդյոք վարչապետի օգնականների եւ խորհրդականների շրջանում ընկերներ չունի՞, պարոն Հարությունյանը պատասխանեց՝ «Այնտեղ շատերին եմ ճանաչում, բայց դա ընդհանրապես չի ենթադրում, որ նրանք այնտեղ են, քանի որ իմ ընկերներն են»: Խոսելով իր և վարչապետի աշխատանքային հարաբերությունների մասին՝ փոխնախարարը նշեց, որ վարչապետի հետ շփվում է որպես փոխնախարար: Աներ-փեսա փոխհարաբերություններին անդրադառնալուց զատ՝ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարը հորդորեց էլեկտրականություն ստանալու համար օգտվել Հայաստանի առատ արեւից: Պարոն Հարությունյանը սեփական օրինակով բացատրեց արեւային կայանների օգտագործման շահավետությունը:
