Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ հատուկ նշանակության ուժերի պատրաստման միջազգային ուսումնական կենտրոն ամերիկացիներ կհրավիրվեն: Այդ մասին նա հայտարարել է interfax.ru-ին տված հարցազրույցում:
«Նախատեսվում է սկզբնական փուլում հրավիրել մինչև 200 մարզչի: Նրանք աշխարհում լավագույն մասնագետներն են»,- նշել է Կադիրովը:
«Չի կարելի հերքել այն փաստը, որ ԱՄՆ-ում կան իսկապես զիլ տղաներ՝ Լատինական Ամերիկայում, Ասիայում, Աֆրիկայում հատուկ գործողություններին մասնակցության փորձով»,- ընդգծել է Չեչնիայի ղեկավարը:
Խոսքը հենց մասնավոր գործակալությունների մասին է: «ԱՄՆ պաշտոնական կառույցները մեզ մոտ Չեչնիայում պատժամիջոցների տակ են»,- հավելել է նա:
Հատուկ նշանակության ուժերի միջազգային ուսումնական կենտրոնի կառուցումն իրականացվում է Գուդերմես քաղաքում՝ ավելի քան 400 հեկտար տարածքում: Այն իրենից ներկայացնում է 95 շինություններից բաղկացած բազմաֆունկցիոնալ համալիր:
Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը
Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից