Պետական պատվերի շրջանակներում փոխհատուցվող առանձին բժշկական ծառայությունների համար պետբյուջեից ուղղվող հատկացումները վերջին տարիներին հոկտեմբեր, նոյեմբեր ամիսներին պարբերաբար սպառվում են։
Նախարարությունն այլ ծրագրերով չծախսված և տնտեսված գումարների հաշվին մոտ 1 մլրդ 267,6 մլն դրամի չափով վերաբաշխումներ կատարելով մի շարք ծառայությունների փոխհատուցման հնարավորություն է ստեղծել։
537,5 մլն տրամադրվել է սրտի վիրահատությունների փոխհատուցմանը, 145,5 մլնը` զինծառայողների, ինչպես նաև փրկարար ծառայողների և նրանց ընտանիքի անդամների, 135 մլն` երեխաների, 98 մլն` անհետաձգելի բժշկական օգնությանը։ Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածներին պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն ցուցաբերելու համար լրացուցիչ տրամադրվել է 83,5 մլն դրամ։
Վերաբաշխման արդյունքում պետական պատվերի շրջանակում բժշկական օգնություն կտրամադրվի նաև հեմոդիալիզի կարիք ունեցողներին, ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդություններ ունեցող քաղաքացիներին, պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողներին, կիրականացվեն լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ և այլն։
| ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ |
| ՀՀ 2016 թվականի պետական բյուջեի «Առողջապահություն» բաժնում իրականացված վերաբաշխումների արդյունքում ավելացումներ իրականացված ծրագրերի մասին |
|
|
|
|
հազար դրամ |
| Խումբ |
Դաս |
Ծրագիր |
Բուժօգնության և սպասարկման տեսակը |
Ավելացում |
|
|
|
ԸՆԴԱՄԵՆԸ-որից |
1,267,650.0 |
|
|
|
ԱՐՏԱՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ-որից |
156,000.0 |
| 02 |
02 |
02 |
Հեմոդիալիզի անցկացման ծառայություններ |
91,500.0 |
| 02 |
04 |
02 |
Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ |
64,500.0 |
|
|
|
ՀԻՎԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ծառայություններ, որից |
1,106,650.0 |
| 03 |
01 |
01 |
Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ |
98,000.0 |
| 03 |
01 |
02 |
Բնակչության սոցիալապես անապահով և հատուկ խմբերում ընդգրկվածների բժշկական օգնության ծառայություններ |
83,500.0 |
| 03 |
01 |
03 |
Զինծառայողներին, ինչպես նաև փրկարար ծառայողներին և նրանց ընտանիքի անդամներին բժշկական օգնության ծառայություններ |
145,500.0 |
| 03 |
01 |
04 |
Պետական հիմնարկների և կազմակերպությունների աշխատողների բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ |
90,000.0 |
| 03 |
02 |
02 |
Աղիքային և այլ ինֆեկցիոն հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
2,500.0 |
| 03 |
02 |
06 |
ՈՒռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ |
14,650.0 |
| 03 |
02 |
09 |
Սրտի վիրահատությունների ծառայություններ |
537,500.0 |
| 03 |
03 |
03 |
Երեխաներին բժշկական օգնության ծառայություններ |
135,000.0 |
|
|
|
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ (այլ դասերին չպատկանող)-որից |
5,000.0 |
| 06 |
01 |
01 |
Հանրապետությունից դուրս բուժման ուղեգրված հիվանդների ճանապարհածախսի փոխհատուցում |
5,000.0 |