Ցավերը կարողացա հաղթահարել... Հասմիկ Պապյանը` իր հետ տեղի ունեցածի մասին
«Այո, վայր էի ընկել համերգի նախորդ երեկոյան շատ անսպասելի մի տեղում, բայց ցավերը կարողացա հաղթահարել և ելույթ ունենալ Տիգրան Մանսուրյանի հեղինակային երեկոյին, որին մասնակցելու համար հատուկ ժամանել էի Վիեննայից»,-այս մասին Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում ասաց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: «Դժբախտ դեպքը բոլորովին այլ բովանդակություն ունի, տվյալ դեպքում, Փառք Աստծո այդ տարբերակը չէր... Իմ երախտագիտությունն եմ հայտնում իմ որպիսությամբ հետաքրքրվող և անհանգիստ բոլոր հայրենակիցներիս»: Երգչուհին մեծ բավականություն է ստացել Գյումրիի «Սեւ բերդ» ամրոցում կայացած համերգից. «Ուրախ եմ, որ ամեն ինչ շատ դրական ավարտ ունեցավ, հոյակապ համերգ էր, գյումրեցի ունկնդիրը՝ ինչպես միշտ բացառիկ էր և տարբերվող»,- Aseksoe.am-ի հետ իր զրույցը եզրափակեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը: Հիշեցնենք, որ օրեր առաջ hayeli.am-ը տեղեկացրել էր, որ նոյեմբերի 18-ին Գյումրու «Սեւ բերդ» ամրոցում կայացել է հայ անվանի կոմպոզիտոր, Ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի ստեղծագործական երեկոն, որին մասնակցել է նաև օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, սակայն համերգի նախօրեին տհաճ պատահար է տեղի ունեցել: Վերջին փորձի ժամանակ սոպրանոն բեմի վրա սայթաքել էր և վնասել ոտքը:
