TANAP գազատարի կառուցումը կասեցվել է
Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում դադարեցվել է «Անդրանատոլիական» գազատարի (TANAP) կառուցման աշխատանքները, որով ադրբեջանական գազը պետք է հասնի Եվրոպա։ Դրա համար պատճառ են հանդիսացել Գելբաշիի շրջանում (Անկարա) թունելի հորատման ժամանակ 4 ստորգետնյա սենյակի հայտնաբերումը, որոնք թվագրվում են Հռոմեական կայսրության ժամանակաշրջանին։ Ներկա դրությամբ տվյալ հատվածում ուսումնասիրություններ են իրականացնում Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարարության մասնագետները։ Նրանք չեն բացառել, որ հայտնաբերված սենյակները ծառայել են որպես դամբարաններ։
