Ով՝ ում հետ. ամբիցիաներ, վերադասավորումներ ընդդիմության դաշտում

Խորհրդարանական ընտրություններից ամիսներ առաջ քաղաքական դաշտն առայժմ անորոշության մեջ է, բայց ոչ հրապարակային գործընթացներ են ընթանում: Հանդիպում են տարբեր կուսակցության լիդերներ, քննարկում ընտրություններին մասնակցելու ձեւաչափեր: Արդեն հավանական բլոկներ են տեսանելի դառնում, որոնց մամուլը հետեւում է ամենայն ուշադրությամբ: Քանի որ այս ընտրությունները Հայաստանի համար առանձնակի նշանակություն են ունենալու, սրանով է երկիրը թեւակոխելու խորհրդարանական համակարգ,  ու ընտրություններում մեծամասնություն ստացած ուժը առաջադրելու է վարչապետի թեկնածուին, որն է,լ փաստացի,  լինելու է պետության գլուխը: Ամենայն հավանականությամբ՝ այս ամենը հաշվի առնելով է, որ ընդդիմադիր ուժերը ամեն ինչ անում են, որպեսզի միասնական բեւեռ ձեւավորեն ու հանրության շրջանում փոփոխությունների հույս արթնացնեն: Հայտարարություններ են անգամ հնչում, թե պետք է մի կողմ դնել գաղափարական տարաձայնություններն ու բռունցքվել իշխանությունների դեմ: Հատկապես որ անցած տարիներին, որպես կանոն, կուսակցությունները միավորվել են գաղափարական հենքի վրա, բայց ոչ միշտ են այդպիսի դաշինքները հաջող ընթացք ունեցել: Իսկ այս օրերին քննարկվող հավանական դաշինքները հետեւյալն են:
Մասնավորապես՝ խոսվում է Խաչատուր Քոքոբելյանի գլխավորած Ազատ դեմոկրատների ու Վարդան Օսկանյանի գլխավորած Համախմբում կուսակցության համագործակցության մասին, տեղեկություններ կան, որ այս բլոկում տեղ գտնելու ցանկություն կա նաեւ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի մոտ, բայց դեռեւս առարկայական որեւէ բան հայտնի չէ, բացի խոսակցություններից, որ ակտիվ հանդիպումներ են տեղի ունենում:
Երկրորդ բլոկն էլ այսպիսին է, նախնական համաձայնություն է կայացել Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած կուսակցության ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության միջեւ, ինչպես նաեւ՝ Էդմոն Մարուքյանի Լուսավոր Հայաստանի:
Մենք ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կոնսուլտացիաների նախաձեռնություն է ցուցաբերել ՔՊ վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, նա անցած շաբաթներին ակտիվ հանդիպումներ է ունեցել քաղաքական բազմաթիվ ուժերի հետ: Չնայած մամուլը գրեց, թե Արամ Սարգսյանի Հանրապետությունը նույնպես այս դաշտում է, այդուհանդերձ տեղեկություններ կան, որ Արամ Սարգսյանը մտադրություն ունի ինքն անձամբ դաշինքի հրավեր հղել որոշ ուժերի, օրինակ ՀՀՇ-ին եւ այլոց: Ծանր վիճակում է հայտնվել ՀԱԿ-ը, նա կարծես թե առաջինն էր, որ հայտարարեց լայն կոնսոլիդացիայի անհրաժեշտության մասին, ու, որ ՀԱԿ-ի դռները բաց են բոլոր այն ուժերի համար, որոնք իշխանափոխության են գնում, բայց ՀԱԿ-ի ձայնը դեռ չի լսվում: Իհարկե, առջեւում դեռ ամիսներ կան ու դեռ այնքան ջրեր կհոսեն, այնքան խաղաքարտեր կխառնվեն, հատկապես, որ բոլոր կուսակցություններում սրված է ֆինանսական խնդիրը, դրանից բացի քննարկվում է ԲՀԿ նախկին ղեկավար Գագիկ Ծառուկյանի վերադարձի հարցը, առաջիկայում պարզ կլինի՝ Ծառուկյանին կվերադարձնեն, թե ոչ, բայց ԲՀԿ-ականները ծովը չտեսած արդեն բոբիկացել ու հավակնոտ հայտարարություններ են անում: ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ իրենք դաշինք կկազմեն միայն իրենց քաշային ուժերի հետ: Զոհրաբյանը ակնարկել է, թե իրենք բարձր են բոլորից ու չեն պատրաստվում որեւէ կուսակցության իրենց ուսերին կրած խորհրդարան տանել: Հետաքրքիր է՝ Նաիրա Զոհրաբյանը որ ԲՀԿ-ի? Մասին է խոսում՝ նակի՞ն, թե ներկա, որից մի քանի մարդ է ընդամենը մնացել ու Ծառուկյանից հետո Զոհրաբյանն ավերակներ է ժառանգել: Եթե Նաիրա Զոհրաբյանին նման վստահություն են ներշնչել վերջին ՏԻՄ ընտրությունները, ապա դա բոլորովին այլ քննարկման նյութ է, խնդիրն այն է, որ դեռ մարզերում իներցիայով մարդիկ գնում են ԲՀԿ-ի հետեւից, որովհետեւ շատերն անգամ տեղյակ չեն, որ Ծառուկյանը դուրս է եկել այդ կուսակցությունից: Իսկ Գյումրիում պետք չէ մոռանալ ողբերգության մասին:
Անի Սահակյան

դիտվել է 10 անգամ
Լրահոս
Լեհաստանը մտադիր է զորավարժություններ անցկացնել Հայաստանի հետ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրատարում․ փրկարարները դուրս են բերել Ո՞վ է պատմության մեջ մենակ մնալու սեփական ազգին կազինոյի «նստեցնելու» անփառունակ գործով․ Կարապետյան Կառավարությունը 1,8 միլիոն դոլար է հատկացրել Անիմաստ բաներ մի ասեք․ ընտրություններից հետո ես եմ լինելու վարչապետ. Սամվել Կարապետյան (video) Իսրայելը թիրախավորել է Բեյրութի հարավային արվարձանները Լարված իրավիճակ Վեդու քննչականում․ «ո՞ւր են աղջիկներ», «հենց հիմա ոստիկանություն եմ կանչում» (video) «Պոլիտրավմա» ախտորոշմամբ ԲԿ տեղափոխված 11-ամյա տղայի առողջական վիճակը գնահատվել է ծանր Քուրդիստանի «հետքը»՝ «Հանրապետության» ցուցակում. ով է Ռոման Մուրադյանը. «Փաստ» Կառավարությունն ընդլայնել է զենքի արտահանման և տարանցման արգելափակման իր լիազորությունները Մեկ դերասանի թատրոնից Փաշինյանն էլ է հոգնել Կեղծիքն ու օտարահաճո օրակարգերը տեղի են տալու. Իրավապահ մարմինների իրավական հոգեբանությունը հետընթաց է ապրել․ Արթուր Ղամբարյան ԿԱՐԵՎՈՐ․ Հայաստան դաշինքի հանրահավաքը՝ մայիսի 8 ին՝ ժամը18:00 (video) Երկար ժամանակ ջուր չի լինելու բազմաթիվ հասցեներում Մեքենայի մեջ մաhшցած է հայտնաբերվել հայ-թուրքական հանդիպումների թարգմանիչ Գևորգ Կալոշյանը Սենց բան ով ա տեսել․ 70 000 թոշակ էի ստանում, 30 ը կտրել են, 10 ը՝ ավելացրել․ քաղաքացի (video) «Երեխեքին հանգստ թողեք, հանցագործը ազատության մեջ ա, ինչով եք զբաղված»․ անչափահաս աղջիկների փաստաբան (video) Վեդիի կամրջի մոտ բախվել են «Nissan Sentra»-ն և «Լադա»-ն Ներկայացել է «պապայի ընկեր», երեխային նստեցրել մեքենան, ու․․. փաստաբանը՝ մшնկшպղծությшն դեպքի մասին (video) Լիազորվել եմ ստանձնելու վեդեցի երեխաների հորեղբոր պաշտպանությունը. Ռուբեն Մելիքյան Ռուսաստանից Հայաստան չվերթեր են հետաձգվել Ես թույլ չեմ տալու․ Էրդողանը Փաշինյանին նախընտրական նվերներ անելու են. Սամվել Կարապետյան (video) Երբ Ժակ Շիրակը եկել էր Հայաստան, հատուկ պատվանդան-տաղավար էին սարքել ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել պատգամավորի երկու թեկնածուի գրանցումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am