Քեզ բացակա չենք դնում.Արմավիրում բացվել է Գոռ Կիրակոսյանի հիշատակի խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ նոյեմբերի 22-ին, Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում տեղի ունեցավ ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ հերոսաբար զոհված Արմավիրի մարզի Արևիկ գյուղի բնակիչ, 20-ամյա Գոռ Կիրակոսյանի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությունը։ Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, խաչքարի օծումը կատարվեց Արմավիրի թեմի առաջնորդ Սիոն Եպիսկոպոս Ադամյանի կողմից, որից հետո ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խոսքը փոխանցեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Այնուհետև ելույթով հանդես եկան Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի ԵԿՄ կառույցի ղեկավարը, «Զինվորի մայր» հասարակական կազմակերպության նախագահը և այլ անձինք։ Ներկաները 1 րոպե լռությամբ հարգեցին առյուծ-զինվորների անմահ հիշատակը։ Արևիկ գյուղի հերոսի մասին կարճ ու դիպուկ խոսեց նրա բանակային ընկերը. «Շատերը ելույթներ ունեցան ու շատերն էին ցանկանում իրենց սրտի խոսքը հայտնել ներկաներին, որոնց խոսքից հասկանալի էր, որ Գոռին ու Գոռի նմաններին չպետք է բացակա դնել։ Նրանք, զոհաբերելով իրենց կյանքը, մեզ պարգևել են խաղաղություն, ինչքան էլ որ այն ժամանակավոր է, քանի որ թշնամին նենգ է ու ամեն պահի պատրաստ է իր նենգությունը ցուցադրել; Բայց Գոռի նմանները արժանի հակահարված են տվել ու կտան ազերի բաշիբոզուկներին»։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում արմավիրցիներն ասում էին. «Գոռի պատվին ստեղծված խաչքարը դարերով մեզ ու մեր սերունդներին հաղորդակից է դարձնելու, որ մենք՝ հայերս, պետք է մեկ բռունցք լինենք, պետք է առաջնորդվենք մեծն Չարենցի՝ «ո՛վ, հայ ժողովուրդ, քո հավաքական ուժը քո միասնության մեջ է» խոսքով և հենց այդ միասնության շնորհիվ էր, որ քառօրյա պատերազմում թշնամին չկարողացավ իր ուզածին հասնել և Արցախի պաշտպանության բանակի արծիվ սպաների, ու ժամկետային առյուծ-զինվորների շնորհիվ, որոնցից ամեն մեկը պատրաստ է եղել դեմ առ դեմ դուրս գալ թշնամի ճիվաղների դեմ, նրանք չկարողացան հասնել իրենց նպատակին»։ Կենդանի կատարմամբ հնչեց նաև 20-ամյա հերոսի մոր՝ Գայանեի ստեղծած երգը, իսկ հերոսի մայրն աշխատում է Արևիկի միջնակարգ դպրոցում՝ որպես երաժշտության ուսուցչուհի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 5 անգամ
Լրահոս
43-ամյա վարորդը «Opel Astra»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարում Չինաստանի ԱԳՆ․ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությունը համապատասխանում է ամբողջ աշխարհի շահերին Այս վճռորոշ ժամանակաշրջանում միացել եմ «Ուժեղ Հայաստան» քաղաքական թիմին․ Արկադի Թամազյան Կադաստրի կոմիտեի անունից քաղաքացիներին ուղարկվել են այլ կայքերի հղումներով SMS հաղորդագրություններ Արթուր Ավագյանը նշանակվել է Արցախում տեղի ունեցածը ցեղասպանություն է, և մենք այս հարցում ասելիք ու անելիք ունենք․ Շպանգենբերգ (video) 2 օր առաջ Սփյուռքը շատ կարևոր քայլ է արել. Նիկոլին պատասխանը չի ուշանա. Հայկ Նահապետյան (video) Չեմ ցանկանում բանավեճի մեջ մտնել Թրամփի հետ․ Հռոմի պապ Բարձրաստիճան պետական պաշտոնյան միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին․ Էլինար Վարդանյան Արշակ Սրբազանի գործով վաղը հրավիրված է առաջին դատական նիստը․ փաստաբան Դավիթ Սարոյանը նշանակվել է բաժնի պետ Ռուսաստանն անցավ կոշտ քայլերի․․․ ինչ է սպասվում Փաշինյանի հաջորդ գործարարին․ Նաիրա Զոհրաբյան (video) Սարսափելի վիճակ է Լիբանանում․ 10 րոպեում ԱՄՆ-ի հարվածի պատճառով 300 զոհ և 1000 վիրավոր ունեինք (video) Փաշինյանը ընտրակաշառք է բաժանում․․․․ (video) Ինչու է Փաշինյանն ամեն գնով շտապում Թուրքիա. ի՞նչ է լինելու ապրիլի 17-19-ը. Հայկ Նահապետյան (video) «Ջերմուկի» պատմությունը` Վլադիկավկազում. ՌԴ ՔԿ-ն վերաբացել է գործը Սորոսի կազմակերպությունը զավթել է իշխանությունը Հունգարիայում․ Իլոն Մասկ Իշխանության հարցը չի կարող լուծվել պարզ կերպերով․ Տեր Իսահակ Պողոսյան Արշակ սրբազանի գործով ապրիլի 14-ին հրավիրված է 1-ին դատական նիստը․ Արսեն Բաբայան Հունգարիան ընտրեց փոփոխությունը, շուտով Հայաստանում. Նարեկ Կարապետյան #ՈՒՂԻՂ․ Հանդիպե՞լ են Բաքու գնացած հայերը Բակո Սահակյանին և Ռուբեն Վարդանյանին․ Նաիրա Զոհրաբյան (video) Երբ հիվանդանոցը դառնում է բիզնես. արդյո՞ք տնօրենը պարտադիր պետք է լինի բժիշկ. AntiCor Ուրալում ադրբեջանական սփյուռքի նախկին ղեկավարը դատապարտվել է 9 տարվա ազատազրկման Երկրին ոչ թե խոսացողներ, այլ գործ անողներ են պետք. Գևորգ Դանիելյան Հրամայական է է սփյուռքահայության համախմբումը համազգային նպատակների շուրջ. կոչ-հայտարարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am