«Ալ Քաիդայի» պարագլուխներից մեկը սպանվել է
«Интерфакс»-ը հղում անելով Պենտագոնի մամուլի քարտուղար Փիթեր Քուկի հայտարարությանը հայտնում է,որ Սիրիայում ԱՄՆ-ի զինված ուժերի ավիահարվածի ընթացքում ոչնչացվել է «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման պարագլուխներից մեկը, «ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 18-ին Սիրիայում ուղղորդված ավիահարված են հասցրել Սարմադայի մերձակայքում, որի շնորհիվ սպանվել է «Ալ Քաիդայի» բարձրաստիճան ղեկավարներից մեկը՝ Աբու Աֆղան ալ Մասրին»,- երեքշաբթի ասել է նա լրագրողներին և պարզաբանել Է, որ ալ Մասրին ծագմամբ եգիպտացի է, նախապես «Ալ Քաիդային» է միացել Աֆղանստանում, իսկ ավելի ուշ դրա «մասնաճյուղի» շարքերն է անցել Սիրիայում: «Նա կապված է Հարավարևմտյան Ասիայում գործող ահաբեկչական խմբավորումների, այդ թվում՝ այն խմբավորումների հետ, որոնք պատասխանատու են Աֆղանստանում ԱՄՆ-ի զինված ուժերի վրա հարձակման համար, և նրանց հետ, ովքեր գրոհներ էին պլանավորում Արևմուտքում»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
