Հանրահայտ RAI-ն Պեդրո Ագրամունտի և հայ պատգամավորների սկանդալի մասին/տեսանյութ/
Իտալական հանրահայտ ՝ RAI հեռուստաընկերությունը 55 րոպեանոց սկանդալային հեռուստաֆիլմ է պատրաստել ԵԽԽՎ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ-ում ԵԺԿ խմբի պատվավոր նախագահ Լուկա Վոլոնտեի դատավարության վերաբերյալ: Հիշեցնենք, որ Վոլոնտեն Միլանի դատախազության կողմից մեղադրվել է և նրա հանդեպ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կառավարության կողմից 2. 400.000 դոլար կաշառք ստանալու համար ՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի լոբբինգն իրականացնելու և այդ երկրի շահերը սպասարկելու նպատակով: Չի բացառվում, որ ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում եվրոպական տարբեր պատվիրակությունների կողմից բարձրացվի ԵԽԽՎ գործող նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնանկության հարցը: Ֆիլմում ներառված են նաև կադրեր հայ պատգամավորների և Պեդրո Ագրամունտի հայտնի բանավեճից, որը տեղի ունեցավ աշնանային նստաշրջանի ժամանակ, երբ Պեդրո Ագրամունտը, խախտելով ԵԽԽՎ կանոնակարգը, հայ պատգամավորներին զրկեց ձայնի իրավունքից ՝ թույլ չտալով խոսել իր ընկեր Լուկա Վոլոնտեի կաշառվածության մասին: 0000 от Հրաչյա Բասմաջյան на Rutube.
