Խոշոր գումար է յուրացվել
«Ժողովուրդ». «ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարից քննություն էր վարում «Գրանտակերների» դեմ: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել և հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և խոշոր գումար է յուրացվել: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի՝ Հրայր Գյոնջյանի և Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարարվել է հետախուզում: Եվ այսպես, ամիսներ անց «ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Հրայր Գյոնջյանը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, և դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ: Ավելին՝ պարզեցինք՝ նա տևական ժամանակ բանակցություններ է վարել հայաստանյան մի շարք պետական կառույցների հետ»։ Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
