Ռեկորդ` 138 մատիտ տղան տեղավորել է բերանում (տեսանյութ)
Նեպալցի 19-ամյա Ռաջա Տապայիի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում, քանի որ նա կարողացել է 138 մատիտ տեղավորել բերանում:
Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` նշելով, որ նախկին ռեկորդը պատկանում էր հնդիկ Դինեշ Շիվնաթ Ուպադյայային, ում հաջողվել էր նույն հնարքը կատարել 92 մատիտով:
Նեպալցին աշխատում է որպես պահակ, սակայն մտադիր է պարբերաբար շոուներ կազմակերպել և ռեկորդներ սահմանել:
